Posted in Ընտանեկան նախագծեր

Ընտանիք-պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների համար գործում են նախակրթարաններ։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:

Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։ Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը:

Սեբաստացի ծնողը կրթական հաստատության հետ նույն մշակութային արժեքների կրողն ու փոխանցողն է։

Ունենք ծնողական ակումբ-էջ, որտեղ նախապես ներկայացնում ենք նախատեսվող նախագծերը, քննարկում և անցնում գործի։

Ընտանեկան նախագծերում երևում է, թե ինչպես են ընտանիքի անդամները կամաց կամաց ներառվում ծրագրին և ինքնամոռաց աշխատում, իսկ այդ ժամանակ էլ մայրիկն իր հեռախոսով նկարում, ոմանք արդեն մոնտաժում են, նախօրոք հարցնում, հետաքրքրվում են, թե որ մոնտաժային հավելվածներից ենք օգտվում ֆիլմերը պատրաստելիս։  Ծնողների ներգրավումը նախադպրոցական ծրագրերին, դրանց անմիջական մասնակիցը դառնալը,  նպաստում է մեր բաց, ազատ, անբռնազբոս մանկավարժության տարածմանը, չէ որ հենց ծնողն է դառնում մեր կրթական գործընթացի «պատվիրատուն» և լիարժեք մասնակիցը։ 

Ունեք «Հարթակում ծնողն է», «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ», «Հեքիաթասաց ծնողներ » նախագծեր պարտեզում, դա էլ քիչ չէ սկսեցին ընտանեկան պարտեզներ հիմնել և յուրաքանչյուր նախագծի, ծեսի ընթացքում ուղարկում են իրենց ընտանեկան փաթեթները։

Դե ես էլ կամաց կամաց սկսեցի հավաքել այդ տեսանյութերը և վերածել ընտանեկան պարտեզ փաթեթի։

Posted in Ամանորյա պարտեզ, Ընտանեկան նախագծեր

Նամակներ Ձմեռ պապիկին

Շուտով Ամանոր է։ Բոլորս անհամբեր սպասում ենք նոր տարվան, սակայն մեր սաների և առհասարակ բոլոր երեխաների ապրումներն այս օրերին շատ բուռն են։ Շաբաթ կիրակի մի փոքր տնային առաջադդրանք ունեինք՝ նամակներ Ձմեռ պապիկին։ Շարունակել կարդալ “Նամակներ Ձմեռ պապիկին”