Posted in Ամանորյա պարտեզ

Տոնածառերի շքերթ

Դեկտեմբերի 12 ին կներկայացնենք մեր ինքնատիպ և ինքնաշեն տոնածառը, առաջին անգամ հանդիսավոր կվառվեն մեր տոնածառի լույսերը։ Շարունակել կարդալ “Տոնածառերի շքերթ”

Posted in Ձմեռային պարտեզ, Ամանորյա պարտեզ

Ամանորյա օրացույց

Այսօր ձմռան առաջին օրն է։ Տոներն են մոտենում, սկսում ենք հետհաշվարկը։ Մեր ամանորյա օրացույցը չի թողնի, որ մոռանանք, որ շուտով տոն է մեր պարտեզում։

Մի փոքրիկ տեսանյութ ֆեյսբուքյան լրահոսից։

Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Դեկտեմբեր

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

«Ամանորյա ծես»

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային  պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:0016:45— Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում:

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ”