Posted in Նախագծեր

«Բարեկենդանի ծես»

Նախագծի անվանումը՝ «Բարեկենդանի ծես»

Անցկացման ամսաթիվը՝ 

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ, հյուրեր

Վայրը՝ Քոլեջ-պարտեզ Շարունակել կարդալ “«Բարեկենդանի ծես»”

Posted in Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա գործունեություններ, նախագծեր, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց

Փետրվար

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային  պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45— Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Փետրվար ամսվա նախագծեր`

Գործունեություններն ըստ շաբաթների՝

Փետրվարի 1-10-ը՝ երաժշտական պարապմունք, Հեքիաթ ներկայացում՝ «Սևուկ ուլիկը», կպատրաստենք համանուն հեքիաթի ֆետրե հերոսներին, կպատրաստենք ծիսական տարոսիկներ, ծիսական ուտեստների։

Փետրվարի 13-17-ը՝ երաժշտական պարապմունք, կպատրաստենք ծիսական խոհանոցին բնորոշ ուտեստներ, խարույկի մեջ այրելու նարոտ, «Տեառնընդառաջ»-ի ծեսը քոլեջ- պարտեզում։

Փետրվարի 20-28-ը՝երաժշտական պարապմունք,  գիրք նվիրելու օրվա առիթով պայմանավորված՝ մեկս մյուսին գրքեր կնվիրենք,կպատրաստենք «Բարեկենդան»-ի դիմակներ, մարզական խաղեր, ծիսական խոհանոց , «Բարեկենդանի ծեսը»` քոլեջ պարտեզում։

Փետրվար ամսվա դաստիարակների սեմինարներ

  • Էմմա Տերտերյան՝ պարուսուցում
  • Սոնա Ավետիսյան՝ երգուսուցում

Ամսվա երգեր՝ 

Ամսվա հեքիաթ, բանաստեղծություն` Հ.Թոըմանյան «Պոչատ աղվեսը», «Սևուկ ուլիկը», «Փիսիկի գանգատը»։

Posted in Բնագիտակատեխնիկական ստուգատես, փորձեր

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը նախակրթարանում սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Նախագծի իրականացման ընթացքում կատարել ենք մի շարք աշխատանքներ.

  • Երբ խաղերը, կամ խաղալիքներն ինքներս ենք պատրաստում` դրանք ավելի արժեքավոր և ցանկալի են դառնում, քանի որ ջանք դու եռանդ ենք ներդնում տվյալ խաղալիքի պատրաստման մեջ։ Ինչպես օրինակ այսօր պատրաստեցինք ստվարաթղթե փիսիկ, իսկ հետո էլ նրան շոր հագցրեցինք, իսկ Նարեկն ասաց.

-Ըհը, «Շունն ու կատու»-ի փիսիկին արդեն ունենք, մնաց շունը։

  • Գունավոր կոնֆետներով փորձը շատ տարածված է։ Մենք ևս փորձեցինք ետ չմնալ և ինքներս էլ փորձեցինք։ Շատ գունավոր և քաղցր ծիածան ստացանք։
  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում էլ այս անգամ էլ հետաքրքիր պատկերներ ստացանք նախապես ներկված և չորացված բրնձով։

    Սաներին երևակայությունը շատ վառ է զարգացած, պատկերները բազմազան էին և տարաբնույթ`

Օրվա անցուդարձը` ֆեյսբուքյան Reels- ում։

  • Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում այսօր կազմակերպեցինք թեմատիկ ծննդյան ծես։ Մեր հոբելյարը` արդեն 4 տարեկան Արեգը, լեգոյի մեեեեծ սիրահար է, մենք էլ մայրիկի հետ համագործակցելով կազմակերպեցինք մեր օրը, հայտնվեցինք լեգո քաղաքում, ձևավորեցինք մեր ուտելի լեգոները, նկարվեցնք, գովեցինք հոբելյարին, մի խոսքով մի անմոռանալի օր ունեցանք։

    Օրվա գեղեցիկ ֆոտոներն` այստեղ։

    Ֆեյսբուքյան Reels

  • Բոլորիս էլ հայտնի է, թե երեխաները ինչքան են սիրում խաղալ լեգոներով, կառուցել իրենց երազած և պատկերացրած քաղաքները, ամրոցները, գնացքները…

    Դե, իսկ Վանը լեգոներից պատրաստել էր ընկեր Էմմային։

Posted in Մարզական, ռոդարիական, բակային խաղեր, Փաթեթներ

Մարզական ստուգատես 2023

Երեխաները բնությունից օժտված են ակտիվությամբ և հետաքրքրասիրությամբ, ուստի այդքան էլ դժվար չի սանի մոտ ճիշտ հմտություններ սերմանելը` առաջին հերթին սեփական օրինակով։ Մանկապարտեզում իրականացվող մարզական խաղերը ոչ միայն հաճելի, զվարճալի, ակտիվ ժամանց են ապահովում այլ նաև մեծապես նպաստում են սանի ֆիզիկական և մտավոր զարգացմանը։

Գույներ, գույներ

Գունավոր խառնաշփոթ

Հավես մարմնամարզություն

Ռիթմիկ խաղեր

Ընկուզախաղեր