Posted in Ամանորյա պարտեզ

Նամակները գնացի

Երբ բոլոր սաներն իրենց ամանորյա ցանկություններով նամակները բերեցին պարտեզ` եկավ երկար սպասված պահը այդ նամակները Ձմեռ պապիկին Շարունակել կարդալ “Նամակները գնացի”

Posted in Ամանորյա պարտեզ

Ամանորյա հեքիաթ ներկայացում

Թատրոնը սկսվում է տեսարանով, որ տատիկը հաց է թխում և երգում է «Հաց կթխեմ գարիա»(երգում են բոլոր ներկաները)։ Օրոր շորոր գալիս է աղվեսը և սկսում ենք երգել «Աղվեսն եկավ»։ Շարունակել կարդալ “Ամանորյա հեքիաթ ներկայացում”

Posted in Ամանորյա պարտեզ

Ծիսական օրվա ծրագիր

Ծեսի անցկացման օրը՝ Դեկտեմբերի 26

Ծեսի անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզի վերնատանը

Սկիզբը՝ 10.00

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, ծնողներ, հարազատներ երաժշտության մասնագետ

Ծիսական օրը` դեկտեմբերի 26 ին, ժամը 10-ին,  քոլեջում կսկսվի շատ բարձր տրամադրությամբ։ Կհավաքվենք վերնատանը, որտեղ մեր սաներին և ծնողներին կսպասվի անակնկալ` պատրաստված իրենց սիրելի դաստիարակների կողմից։ Նախօրոք ընտրված հեքիաթներով, երգերով և ազգային պարերով հագեցած հեքիաթ ներկայացում, որը կներկայացնենք մենք` դաստիարակներս։ Իհարկե ներկայացումը կլինի ինտերակտիվ` ծնողների և սաների անմիջական մասնակցությամբ։ Վերջում երբ կտեղա ձյունը , սաներին կսպասի ևս մի հեքիաթ` խաղ ձնագնդի հենց վերնատանը։ Այնուհետև այդպիսի բարձր տրամադրությամբ կտեղափոխվենք խմբասենյակներ, որտեղ արդեն այցելած կլինի ձմեռ պապը և թաքցրած կլինի նվերները։ Մի փոքր համար կներկայացնեն այս անգամ էլ մեր սաները( սա էլ անակնկալ մայրիկներին):

Այնուհետև մեզ է սպասում ամանորյա հյուրասիրությունը, ֆոտոնկարահանում և նվերների հանձնումը։ Այ այսպիսի ուրախ տրամադրությամբ էլ կեզրափակենք 2023 թվականը նոր` 2024 թվականի սպասումով։