Posted in Մրցանակներ

Անվանական մրցանակներ 2022

Անվանական մրցանակներ 2022.

«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակ տրվում է՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.

2018 թվականից աշխատում եմ կրթահամալիրում որպես դաստիարակ։ Երեխաներն իմ տարերքն են, ստեղծագործելու, երևակայելու, ցանկացած իրավիճակում ժպտալու ուժ և ցանկություն տվողները։ Իմ սերը սաներիս կողմից փոխադարձ է, քանզի այդ տարիքի երեխաներն ամենաանկեղծն են։ Շատ հաճախ մեր ծնողներն ասում են, թե ընկեր Էմմա՛, մեր երեխաները մեզ տանը ընկեր Էմմա են ասում, ես էլ ժպիտով պատասխանում եմ, որ ինձ էլ պարտեզում շատ հաճախ մամա են ասում։

Ներկայացրել եմ երկու փաթեթ`

Ընտանիք-պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների համար գործում են նախակրթարաններ։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:

Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: 

Ունենք ծնողական ակումբ-էջ, որտեղ նախապես ներկայացնում ենք նախատեսվող նախագծերը, քննարկում և անցնում գործի։ Մեր 2-4 տարեկանների ծնողները միշտ սիրով և պատրաստակամությամբ են մասնակցում մեր «Տնային աշխատանքներին»

Ընտանիք-պարտեզ

Մարզական խաղերը նախակրթարանում

Ստեղծական միջավայրում խաղ-մարզական գործունեության միջոցով փորձում էի զարգացնել սաների ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունները, ինքնուրույնության դրսևորումը, հաղորդակցական կարողությունները, տեխնոլոգիական պարզագույն հմտությունները, թիմով խաղալու, զիջելու կարողությունները,ֆիզիկական ունակությունները և այլն

Կազմակերպման ընթացքում ինձ օգնում են սաները։ Հուշելով կամ միտք տալով՝  հենց տեղում հորինում և ստեղծում ենք  մեր մարզական, ռոդարիական խաղերով հագեցած փաթեթը՝

Մարզական խաղերի փաթեթ