Ակտիվ պատրաստվում ենք լավաշթխիկին և այդ ժամանակը արդյունավետ ենք օգտագործում. առօրյայում շատ ենք զրուցում հացի, Շարունակել կարդալ “Համեղ վաֆլիներ”
Աշխատում ենք մկրատով
Մկրատով աշխատել զարգացնում է մանր մոտորիկան և աչք-ձեռք համակարգումը։ Այն օգնում է զարգացնել համբերություն, կենտրոնացում և ինքնուրույն աշխատանք կատարելու կարողություն։ Բացի այդ, Շարունակել կարդալ “Աշխատում ենք մկրատով”
Ճաշացանկ 06.10-31.10
06․10 Երկուշաբթի
Նախաճաշ՝միրգ, ձու,կարագ, կ․պղպեղ, հաց
Ճաշ՝վարունգ,կոլոլակով, բրնձով ապուր, հաց,պանիր
Ետճաշիկ՝ մածուն, լոլիկ, հնդկաձավարով փլավ, հաց
07․10 Երեքշաբթի
Նախաճաշ՝ միրգ, կաթնաշոռով գաթա, մրգահյութ, հաց
Ճաշ՝ վարունգ,լոլիկ, մսով վերմիշելով ապուր, պանիր, հաց
Ետճաշիկ՝ կ․պղպեղ, ոսպով բրնձով փլավ, հաց
08․10 Չորեքշաբթի
Նախաճաշ՝ միրգ, ձվածեղ, պանիր, հաց
Ճաշ՝ վարունգ,լոլիկ, կրծքամսով ոլոռով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ՝ մածուն, մակարոնով փլավ, պղպեղ, հաց
09․10 Հինգշաբթի
Նախաճաշ՝ միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ՝ լոլիկ,վարունգ, մսով․ կարտոֆ․ ապուր, հաց
Ետճաշիկ՝ մածուն, խաչապուրի, կ․ պղպեղ, հաց
10․10 Ուրբաթ
Նախաճաշ՝ միրգ, հնդկաձավարով շիլա, կ․պղպեղ, հաց
Ճաշ՝ վարունգ, մսով բորշչ, հաց,պանիր
Ետճաշիկ՝ մածուն, լոլիկ, մակարոնով փլավ, հաց
13․10 Երկուշաբթի
Նախաճաշ՝ միրգ, վարսակի փաթ․ շիլա, կարագ, թխվածքաբլիթ, հաց,
Ճաշ՝ վարունգ,պղպեղ, կրծքամսով բրնձով ապուր, պանիր, հաց
Ետճաշիկ՝հնդկաձավարով փլավ, վարունգ, մածուն,
14․10 Երեքշաբթի
Նախաճաշ՝ միրգ, թխ.զեբր, մրգահյութ, հաց
Ճաշ՝ վարունգ, լոլիկ, կրծք. վերմիշելով ապուր, պանիր, հաց
Ետճաշիկ՝ կարտոֆիլի խյուս, կ,պղպեղ, հաց
15.10 Չորեքշաբթի
Նախաճաշ`միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, պղպեղ, կրծքամսով, բանջարեղենով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`բիսկվիթ, մրգահյութ, հաց
16.10 Հինգշաբթի
Նախաճաշ`միրգ, հնդկաձավարով շիլա, կա. պղպեղ, հաց
Ճաշ`վարունգ, մսով բորշչ, հաց, պանիր
Ետճաշիկ`մածուն, լոլիկ, մակարոնով փլավ, հաց
17.10 Ուրբաթ
Նախաճաշ`միրգ, կաթնաշոռով գաթա, կակաո, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, մսով, վերմիշելով ապուր, պանիր, հաց
Ետճաշիկ`կ. պղպեղ, ոսպով, բրնձով փլավ, հաց
20.10 Երկուշաբթի
Նախաճաշ`միրգ, ձվածեղ, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, կրծքամսով, ոլոռով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`կարտոֆիլ ջեռոցում, պղպեղ, հաց
21.10 Երեքշաբթի
Նախաճաշ`միրգ, բիսկվիթ, մրգահյութ, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, բրնձով, մսով ապուր, պանիր, հաց
Ետճաշիկ`հնդկաձացարով փլավ, պղպեղ, մածուն, հաց
22.10 Չորեքշաբթի
Նախաճաշ`միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, կրծքամսով, վերմիշելով ապուր, հաց
Ետճաշիկ`մածուն, խաչապուրի, կա. պղպեղ, հաց
23. 10 Հինգշաբթի
Նախաճաշ`միրգ, կաթնով, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, պղպեղ, մսով, ոսպով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`նակարոնով փլավ, մածուն, հաց, լոլիկ
24.10 Ուրբաթ
Նախաճաշ`միրգ, վարսակով շիլա, ջեմ, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, խաշած միս, կարտոֆիլի պյուրե, հաց, պանիր
Ետճաշիկ`թանապուր, կրծքամիս խաշած, հաց
27.10 Երկուշաբթի
Նախաճաշ`միրգ, ձու, կարագ, կա. պղպեղ, հաց
Ճաշ`վարունգ, կրծքամսով, բրնձով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`մածուն, լոլիկ, մակարոնով փլավ, հաց
28.10 Երեքշաբթի
Նախաճաշ`միրգ, բիսկվիթ, մրգահյութ, հաց
Ճաշ`վարունգ, լոլիկ, մսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`հնդկաձավարով փլավ, պղպեղ, հաց
29.10 Չորեքշաբթի
Նախաճաշ`միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, պղպեղ, կրծքամսով, բանջարեղենով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`բիսկվիթ, մրգահյութ, հաց
30.10 Հինգշաբթի
Նախաճաշ`միրգ, հնդկաձավարով շիլա, կա. պղպեղ, հաց
Ճաշ`վարունգ, մսով բորշչ, հաց, պանիր
Ետճաշիկ`մածուն, լոլիկ, մակարոնով փլավ, հաց
31.10 Ուրբաթ
Նախաճաշ`միրգ, կաթնով, պանիր, հաց
Ճաշ`վարունգ, պղպեղ, մսով, սիսեռով ապուր, հաց, պանիր
Ետճաշիկ`կարտոֆիլի խյուս, լոլիկ, հաց
15.10 Չորեքշաբթի
Նախաճաշ`
Ճաշ`
Ետճաշիկ`
16.10 Հինգշաբթի
Նախաճաշ`
Ճաշ`
Ետճաշիկ`
17.10 Ուրբաթ
Նախաճաշ`
Ճաշ`
Ետճաշիկ`
Սեբաստացի Լեոն
Շարունակում ենք ներկայացնել մեր նոր սեբաստացի սաներին։ Այս անգամ հերթը Գոռինն է։ Գոռի ադապտացիան անցավ շատ սահուն և հարթ։ Լեոն շատ է սիրում Շարունակել կարդալ “Սեբաստացի Լեոն”
Ռիթմիկ խաղեր
Ռիթմիկ խաղերը նպաստում են նախադպրոցական տարիքի սաների շարժողական, երաժշտական և Շարունակել կարդալ “Ռիթմիկ խաղեր”
Սեբաստացի Գոռը
Մեր մեծ սեբաստացիական ընտանիքում ունենք համալրում. մեզ է միացել Գոռը։ Գոռը շատ աշխույժ, ժպտերես և ուրախ տղա է։ Շատ էր սիրում հատկապես հնդկաձավար, սպաս և բորշ։ Ամեն Շարունակել կարդալ “Սեբաստացի Գոռը”
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցինք քոլեջում։ Ինչպես որ նախատեսել էինք օրը սկսեցինք բակում` միասնական առավոտյան ծեսով, երգեցինք, ողջունեցինք միմյանց և ուրախ և հաջող ուսումնական տարի հաղթեցինք մեկմեկու։ Գիտելիքի օրը քոլեջում Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”
Սեբաստացի ճամփորդները
«Հովհաննես Թումանյանի ճամփորդները»
Ընկերնե՛ր ջան, կարելի է դուք գիտենաք՝ էն սարի ետևն ի՞նչ կա։ Շարունակել կարդալ “Սեբաստացի ճամփորդները”
Հոկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ
Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատակարգ
Հեղինակային մանկավարժության ամենամյա ստեղծագործական 20-րդ հավաք
Սաների ընդունելությունը
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30-Նախաճաշ
- 11:00-12:00- Աշնանային բակ, օրվա գործունեություն
- 12:30-13։00-Ճաշ
- 13:00-13:30 — Զբոսանք
- 13:30-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ): Քնից առաջ սաները դուրս են գալիս կարճ զբոսանքի: Զբոսանքի ընթացքում նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում:
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 16:00-17:00-Ազատ գործունեություն, տուն ճանապարհել
- Բնագիտական գործունեություն
- Տեխնոլոգիա` կաշխատենք մկրատով, կկատարենք ապլիկացիա, կպատրաստենք ինքնաշեն խաղեր
- Այլընտրանքային նկարչություն` կնկարենք ավանդական և ոչ ավանդական մեթոդներով
- Հոկտեմբեր ամսվա հեքիաթ-բանաստեղծություններ
- Աղայանական շարք՝
- Ճվիկներ`…
- Ազգային խաղիկներ` «մամի, մամի», աքլորակռիվ, պարան քաշոցի
- Բակային խաղեր` բռնոցի, անուն գոռոցւ, պահմտոցի…
- Մարզական խաղեր` մարզական, ռիթմիկ, էստաֆետային խաղեր, գնդակախաղեր
Հոկտեմբեր ամսվա երգեր՝
- «Ջաղացը մանի մանի»
- «Քաղենք խաղողը»
- Ազգային-ծիսական խաղիկ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»
- Հաց կթխեմ գարիա
Հոկտեմբեր 2025
- Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 20-րդ հավաք
- Ուսուցչի տոնը բարձունքին
- «Բարի լո՜ւյս, ագարակ+ լավաշթխիկ»
- «Բաղը քաղինք խաղողը տարանք»
- «Թթուդրիկի ծես»
- «Խնկոյանական օրեր»
Գործունեություններ ըստ շաբաթների
Հոկտեմբերի 1-10 — երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, կկատարենք ալրանկարչություն, կպատրաստենք չամիչ, կթխենք օգտակար հաց` կարմիր ոսպով, մարզական, ռոդարիական ակտիվ խաղեր, կպատրաստենք ֆետրե, աշնանային ծառեր և կձևավորենք խմբասենյակը, «Ծաղկացան» նախագծով կպատրաստենք անվանական թաղարներ
Հոկտեմբերի 13-17-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, կպատրաստնք հացի խմոր և ջեռոցում կթխենք հաց, մարզական, ակտիվ խաղ, աշնանային կոլաժ՝ գունավոր տերևներով գործունեություններ աշնանային տերևներով։ Նախապես պատրաստված թաղարներում կկատարենք ծաղկացան և ամեն ամսվա հոբելյար կստանա իր սենյակային բույսը նվեր իր ծննդյան ծեսին
Հոկտեմբերի 20-24-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, ապլիկացիա՝ խաղող, մարզական, ռիթմիկ խաղ, օղակախաղեր, կայցելենք «գինու դպրոց» , կծանոթանանք գինու պատրաստման եղանակներին
Հոկտեմբերի 27-31-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, խոհանոցային գործունեություն, մարզական, ռիթմիկ խաղեր, այցելություն ուսումնական ագարակ` լավաշթխիկի։ Տեխնոլոգիական աշխատանք գունավոր ընդեղենով, հեքիաթ-ներկայացումներ։
Հարթակում ծնողներն են՝ «Իմ խաղաստեղծ հայրիկը»
Նախագիծի անվանումը` «Իմ խաղաստեղծ հայրիկը»
Տարիքային խումբ` 2-4 տարեկաններ
Տևողություն` նոյեմբեր-դեկտեմբեր
Ամփոփման օր և ժամ՝ դեկտեմբերի 3, 11։00
Խնդիրներ` Ժամանակակից արագացված առօրյան հաճախ զրկում է հայրիկներին երեխայի առօրյային լիարժեք մասնակից լինելու հնարավորությունից։ Երեխաները քիչ հնարավորություն ունեն իրենց հայրիկների հետ համատեղ ստեղծագործելու, խաղեր պատրաստելու և սերտ հուզական կապ հաստատելու։ Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ հայրիկները ներգրավված կլինեն իրենց երեխաների կրթական գործընթացին՝ զվարճալի և ուսուցանող եղանակով։
Նպատակը`
- Ամրապնդել սանի և հայրիկի միջև էմոցիոնալ կապը համատեղ ստեղծագործ աշխատանքի միջոցով։
- Զարգացնել սաների երևակայությունը, ստեղծագործական և կառուցողական ունակությունները։
- Աջակցել հայրիկների ներգրավվածությանը նախադպրոցական կրթական միջավայրում։
- Խթանել սաների խոսքի, շարժողական և համագործակցային հմտությունների զարգացումը։
Նախապատրաստական փուլ
- Սաներին և հայրիկներին տրվում է առաջադրանք՝ պատրաստել միասին մի փոքրիկ խաղ կամ խաղալիք տարբեր նյութերից (օրինակ՝ փայտ, թուղթ, պլաստիկ շշեր, կտորներ, գդալներ, զսպանակներ, բնական նյութեր և այլն)։
- Կարող են պատրաստել պարզ շարժական խաղեր, գունազարդ խաղաքարեր, բախվող մեքենաներ, խաղային լաբիրինթոսներ, փազլներ և այլն։
Ներկայացման փուլ
- Նախագծի ամփոփում ենք «Խաղերի, խաղալիքների ցուցահանդես» -ով
- Յուրաքանչյուր սան իր հայրիկի հետ ներկայացնում է իր պատրաստած խաղը՝ պատմելով ինչից է պատրաստված, ինչպես են խաղում այն
- Խաղերը մնում են խմբում և դառնում են սաների խաղադարանի անբաժան մաս
Ամփոփումն` այստեղ։
Դպիրում տպագրված հոդվածը տե’ս այստեղ։