Posted in Հեքիաթներ, բանաստեղծություններ

Հոկտեմբեր ամսվա հեքիաթ, բանաստեղծություն

Հ․ Թումանյան «Պոչատ աղվեսը», «Ճանփորդները»

Մի աքաղաղ կարմրապեծիկ

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Ամպն ու սարը

Հովհաննես Թումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սպիտակ

Վերմակի տակ։

Լուսին

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել մեկնաբանություն