Մարզառոդարիական խաղերը 2-4 տարեկանների կյանքում շատ մեծ կարևորություն ունեն, որովհետև դրանք միաժամանակ զարգացնում են շարժողական հմտությունները, մտածողությունը և ստեղծագործականությունը։ Մեր միջավայրում ցանկացած առարկա կարող է դառնալ մարզագույք․ աթոռը կարող է լինել թունել, բարձերը՝ լեռնաշղթա, դույլերը՝ թիրախ, իսկ գնդակը՝ նոր խաղի սկիզբ։ Այս ազատ ու բազմակողմանի օգտագործման գաղափարը հենց Ռոդարիի մտածողությունից է գալիս․ երբ երեխան երևակայությամբ վերափոխում է սովորական իրերը, նա ոչ միայն խաղում է, այլ կառուցում է իր աշխարհը։ Ռոդարիական մոտեցումը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր խաղ դառնա շարժում, զարգացում և ուրախ բացահայտում՝ առանց հատուկ պայմանների ու սահմանափակումների։