Posted in Հարթակում ծնողն է

«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագծի ամփոփում

Այսօր մենք ամփոփեցինք նախագիծը հատուկ ցուցադրությամբ։ Նախագծի ընթացքում մենք առաջարկեցինք, որ հայրիկները մի փոքր ստեղծագործեն՝ իրենց ձեռքով պատրաստելով պարզ, բայց զարգացնող խաղեր իրենց երեխխների հետ։ Իսկ այն, ինչ ստացվեց վերջում, գերազանցեց մեր բոլոր ակնկալիքները։ Շարունակել կարդալ “«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագծի ամփոփում”

Posted in Շաբաթվա ամփոփում, Վերապատրաստումներ

Մեկ շաբաթ վերապատրաստվող դաստիարակների հետ

Կրթահամալիրի պարտեզներում վերապատրաստմամ շաբաթ էր։ Մենք՝ դաստիարակներս, ակտիվ և անմիջական մասնակցություն ենք ունենում այդ գործ-նթացում, քանի որ հանդիսանում ենք վերապատրաստող դաստիարակներ։ Ներկայացրեցինք ճաշի և քնի կազմակերպումը, օգնեցինք վերապատրաստվողներին ներկայանալ իրենց իսկ նախագծերով։

Միասին մասնակցեցին մեր օրվա գործունեությանը։ Միմյանցից բաժանվեցինք ջերմ  և հաճելի հուշերով։

Posted in Հարթակում ծնողն է, Նախագծեր

Ծնողական հավաք-հանդիպում

Նախագծի անվանումը՝ «Նախատոնական տեխնոլոգիա»

Անցկացման օր, ժամ՝ դեկտեմբեր ամսվա որևէ շաբաթ օր (կպայմանավորվենք ծնողների հետ)

ժամը՝ 11։00

Տևողությունը՝ 1–1.5 ժամ

Նպատակը՝

  • Նախատոնական տրամադրություն ստեղծել ծնող–երեխա համատեղ մասնակցությամբ։
  • Ծնողներին ներկայացնել տեխնոլոգիական գործունեության հնարավորությունները խմբում։
  • Զարգացնել սաների գեղարվեստական ճաշակը։

Խնդիրները

  • Ստեղծել համագործակցային, ջերմ միջավայր։
  • Զարգացնել սաների ստեղծագործական միտքը և գեղարվեստական ճաշակը։
  • Ծնողներին հնարավորություն տալ ծանոթանալու տեխնոլոգիական գործընթացներին և իրենց երեխաների ներգրավվածությանը։

Ընթացքը՝

  • Ծանոթացում գիպսի հետ աշխատելու հիմնական պարզ քայլերին։
  • Գիպսի խառնում և տնակաձև մոմակալների ձուլում։
  • Ամեն երեխա իր ծնողի հետ պատրաստում է իր մոմակալ–տնակը։

Արդյունք՝

  • Պատրաստված գիպսե տնակ–մոմակալները կդառնան խմբի ամանորյա ծեսի կարևորագույն մասնիկը։
  • Տնակները զարդարելուց և գեղեցիկ փաթեթավորելուց հետո սաները դրանք կվերցնեն տուն՝ որպես հուշ նվեր։

Ամփոփումն՝ այստեղ։

Posted in Ամանորյա պարտեզ

Խմբասենյակի ամանորյա զարդարանքներ

Անվանումը՝ «Ամանորյա խմբասենյակ-միջանցք-բակ զարդարանքներ»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ

Տևողությունը՝ դեկտեմբերի 1-10 Շարունակել կարդալ “Խմբասենյակի ամանորյա զարդարանքներ”