Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սկսվեց և ավարտվեց ուսումնական տարվա առաջին ամիսը։ Մեծ ոգևորությամբ սկսեցինք ուսումնական տարիննոր մտքերովմտահղացումներովնախագծերով։ Գիտելիքի օրվա կապակցությամբերեխաների մուտքը կրթահամալիր եղավ գրենական պիտույքներով, խաղալիքներով։ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Posted in Աշնանային ստեղծագործական 19-րդ հավաք

Հեղինակային մանկավարժություն. Ամենամյա ստեղծագործական 19-րդ հավաք

Նախագծի անվանումը`Աշնանային ստեղծագործական 19-րդ բաց հավաք

Տևողությունը` հոկտեմբերի 2-31

Մասնակիցներ` 2-4 տարեկան սեբաստացիներ, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

Անցկացման վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ-պարտեզ, ուսումնական ագարակ, ընտանեկան միջավայր

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Հավաքի բովանդակային ուղղությունները

Հավաքի ուղեցույցը Շարունակել կարդալ “Հեղինակային մանկավարժություն. Ամենամյա ստեղծագործական 19-րդ հավաք”

Posted in Աշխատանքային նախագծեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ, սենինարներ

Նախակրթարանի օրացույց 

Աշնանայն պարտեզ` Հոկտեմբեր

Հեղինակային մանկավարժություն. Ամենամյա ստեղծագործական 19-րդ հավաք

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…։
  • 10:00 — 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն, աշնանային լողափ
  • 12:30Ճաշ
  • 13:30- 15:00 Քուն (Աստղափայլ օրորներ): Քնից առաջ սաները դուրս են գալիս       կարճ զբոսանքի: Զբոսանքի           ընթացքում  նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում։
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00- Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Օրացույց 2024-2025

  • Սեպտեմբերի 2- հոկտեմբերի 7`  «Կոմիտասյան օրեր»
  • Հոկտեմբերի ․․․՝ Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 19-րդ հավաք
  • Հոկտեմբերի …՝ ուսուցչի տոնը բարձունքին
  • Հոկտեմբերի 1-31`«Բարի լո՜ւյս ագարակ+լավաշթխիկ» 
  • Հոկտեմբերի …-նոյեմբերի …` «Բաղը քաղինք խաղողը տարանք»
  • Հոկտեմբերի…- նոյեմբերի 11՝ «Թթուդրիկի ծես»
  • Հոկտեմբերի …- նոյեմբերի 31` «Խնկոյանական օրեր»

Հոկտեմբեր ամսվա հեքիաթ- բանաստեղծություն

Հոկտեմբեր ամսվա երգեր՝

Գործունեություններն ըստ շաբաթների՝

Հոկտեմբերի 1-4 — երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, կկատարենք ալրանկարչություն, կպատրաստենք չամիչ, մարզական, ռոդարիական ակտիվ խաղեր

Հոկտեմբերի 7-11-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, կպատրաստնք հացի խմոր և ջեռոցում կթխենք հաց, մարզական, ակտիվ խաղաշնանային կոլաժ՝ գունավոր տերևներով կպատկերենք մեր մայրիկներին, գործունեություններ աշնանային տերևներով։

Հոկտեմբերի 14-18-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 3 անգամ, ապլիկացիա՝ խաղող, մարզական, ռիթմիկ խաղօղակախաղեր, կփորձենք խաղողից գինի ստանալ, կայցելենք մառան, կծանոթանանք գինու պատրաստման եղանակներին

Հոկտեմբերի 21-31-երաժշտական պարապմունք՝ շաբաթական 2 անգամ, խոհանոցային գործունեություն, մարզական, ռիթմիկ խաղեր, այցելություն ուսումնական ագարակ` լավաշթխիկի։ Տեխնոլոգիական աշխատանք գունավոր ընդեղենով, հեքիաթ-ներկայացումներ