Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Ձմեռային պարտեզ` դեկտեմբեր

«Ատամհատիկի ծես»

Ամանորյա ծես

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։ Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ”

Posted in Նախագծեր, Ամանորյա պարտեզ

Ամանորյա ծես

Նախագծի անվանումը՝  «Ամանորյա ծես»

Տևողությունը՝  դեկտեմբերի 1-29

Ծիսակատարության օրն ու ժամը՝ դեկտեմբեր 26, ժամը 11:00

Մասնակիցներ՝   2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, հյուրեր

Խնդիրներ, նպատակներ՝ տեխնոլոգիական, նկարչական գործունեությունների, ծիսական խոհանոցի, ազգային երգ ու պարի միջոցով ծանոթանալ ազգային ծեսերին, ավանդույթներին, սեր ու հետաքրքրություն սերմանել ազգային ավանդույթների հանդեպ,այս ամենով ստանալ ավանդական, հայկական ամանորյա ծես :

Ընթացքը՝ ամանորյա գործունեությունների ընթացքում    կպատրաստենք ամանորյա զարդարանքներ և կզարդարենք մեր խմբասենյակը, կպատրաստենք մեր ինքնատիպ և ինքնաշեն տոնածառը, սաների և դաստիարակների անհատական, տոնական ֆոտոներով կստանանք ինքնատիպ ամանորյա ֆոտոշար, խոհանոցային գործունեության միջոցով կծանոթանանք ազգային ուտեստներին,  կսովորենք ազգային երգեր ու պարեր:

Ծիսակատարության ծրագիրն՝ այստեղ։

Արդյունքը՝  կունենանք ազգային տարրերով,  ավանդական ուտեստներով, ծիսական ամանորյա հյուրասիրություն, որը կներկայացնենք ֆոտոշարերի և տեսանյութերի, բլոգային պատումների միջոցով:

Գործունեություններն ըստ օրերի

Դեկտեմբերի 2-20 Ամանորի լույսեր, գույներ, ղողանջներ, տոնածառերի շքերթ`

  • Տոնական օրացույցի պատրաստում
  • Տոնածառի նախագծում
  • Զարդարում ենք մեր ինքնաշեն տոնածառը
  • Զարդարում ենք խմբասենյակը(տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ)
  • Նամակներ Ձմեռ պապիկին(ընտանեկան նյութ)
  • Ուղարկում ենք նամակները Ձմեռ պապիկին

Ամանորյա տոնախմբություն դեկտեմբերի 23-27

  • Ամանորյա երգերի ուսուցում
  • Ծիսական ուտեստների պատրաստում
  • Տոնական կրծքազարդեր
  • Ամանորյա ֆոտոնկարահանում
  • Ամանորյա ծես

Ամփոփումն` այստեղ։

Posted in Ամանորյա պարտեզ

Ծիսական օրվա ծրագիր

Ծրագիր՝ «Պատրաստել ենք մենք նոր

տարվա դիմակահանդես»
  • Օրը և ժամը՝ Դեկտեմբերի 26, ժամը 11:00
  • Վայը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ (հասցե՝ Անդրանիկի 92/1)
  • Մասնակիցներ՝  2-4 տարեկաններ, դաստիարակներ, երաժիշտներ, ծնողներ, տատիկներ -պապիկներ, այլ հյուրեր։

Հագուստ՝

  • Ամանորյա թեմատիկ հագուստներ՝ բոլոր մասնակիցների համար
Ծեսը բաղկացած է երկու հիմնական մասից՝
  1. Դիմակահանդես 
  2. Ծիսական-երաժշտական մաս
     

Սկիզբ՝ դիմակահանդես

Միջոցառումը կսկսվի բարձր տրամադրությամբ՝ սաները և ծնողները կհանդիպեն պարտեզում՝ ամանորյա թեմատիկ հագուստներով։ Դաստիարակները կդիմավորեն բոլոր մասնակիցներին և միջոցառումը կսկսվի հանդիսավոր դիմակահանդեսով։

  • Սաներն ու ծնողները զույգերով կանցնեն կարմիր գորգի վրայով՝ ցուցադրելով իրենց տոնական հագուստները։
  • Դրանից հետո կկազմվի միասնական շրջան, որտեղ կսկսվի տոնախմբությունը։ Միջոցառման ժամանակ կայցելի Ձմեռ պապը՝ նվերներով լի պարկը շալակին։
  • Մասնակիցները կհավաքվեն քաղցրավենիքով լի տոնական տաղավարում, որտեղ դաստիարակները և ուսանողները, հանդես գալով որպես «խոհարար-վաճառողուհիներ», կմատուցեն իրենց պատրաստած ամանորյա քաղցրավենիքը։
  • Կանցկացվի նաև քաղցրավենիքի պատրաստման արարողություն, որը կդառնա միջոցառման ինտերակտիվ մաս։
Ծիսական-երաժշտական մասի ցանկը՝
 
Ամանորյա երգեր:
 
Բանաստեղծություններ:
  • Ձմեռ պապի
  • Առաջին ձյունը
  • Ամպն ու սարը
  • Շունը
 
Ամփոփում և բարեմաղթանքներ՝
 
Տոնախմբությունը կավարտվի, երբ բոլորը կփոխանակեն բարեմաղթանքներ՝ նշելով Սուրբ Ծննդյան և Ամանորի հրաշալի խորհուրդը։
 
Անհրաժեշտ պարագաներ՝
  • Տոնական ամանորյա հագուստներ (ծնողներ և երեխաներ)
  • Կարմիր գորգ (ֆետր)
  • Քաղցրեղեն պատրաստելու պարագաներ
  • Ամանորյա զարդարանքներ 
  • Նվերներ սաների համար

Պատասխանատուներ՝

  • Ծեսի պատասխանատուներ` Էմմա Տերտերյան, Սաթեն Գևորգյան, Մարինե Մկրտչյան
  • Համակարգող՝ 2-4 տարեկանների լաբորատորիա
  • Լուսանկարիչ՝ …
  • Ուսանողներ՝ Լենա Պողոսյան, Թամարա Մկրտչյան, Գայանե Սարգսյան

Ծեսի լուսաբանումները՝ բլոգում, ենթակայքում, սոցցանցերում։