Posted in Ամանորյա պարտեզ

Ամանորյա հեքիաթում

Ահա և մի հեքիաթ դարձավ իրականություն։ Այսօր տոն էր քոլեջի 2-4 տարեկանների խմբում` իրենց, այդքան երկար սպասված, ամանորյա ծեսը։ Ծեսը հագեցած էր, լի` անակնկալ պահերով։ Շարունակել կարդալ “Ամանորյա հեքիաթում”

Posted in Նախագծեր

Մարզական ստուգատես

Մարզական ստուգատես 2025

2-5տարեկանների «Մարմնամարզական, ինքնագլոր, հեծանիվ, » ստուգատես․

Մասնակիցներ՝ Քոլեջի 2-5տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ դպրոց-պարտեզների մարզասրահներ, ընտանեկան մարզական պարտեզներում…
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-31

Նպատակը՝

Սաների, դաստիարակների, ծնողական համայնքի, անհատական և խմբային մարզական նախագծերի, մրցաշարերի ստուգատես է, որի  նպատակն է խրախուսել սաների ֆիզիկական ակտիվությունը, առողջ ապրելակերպը և զարգացնել մարզական հմտությունները՝ միաժամանակ ներկայացնելով կրթահամալիրի մանկավարժության մարմնամարզության կազմակերպման լավագույն փորձը։

Ուղղությունները՝

  • Մարմնամարզական խաղեր- 2-5 տարեկանների համար
    Նախակրթարանում սաները կցուցադրեն իրենց մարմնամարզական հմտությունները՝ վարժությունների, էստաֆետների և խմբային խաղերի միջոցով:
  • Մարզական ակումբների բաց պարապմունքներ-Մարզական ակումբները կանցկացնեն բաց պարապմունքներ, որտեղ կմասնակցեն նաև ծնողները:
  • Էստաֆետային խաղեր-Խմբային մրցաշարեր և խաղեր՝ սաների, դաստիարակների և ծնողների մասնակցությամբ:
  • Ինքնագլորներով շքերթ-Ինքնագլորների շքերթ դպրոց-պարտեզի տարածքում, որտեղ սաները, դաստիարակները և ծնողները կցուցադրեն ինքնագլորի վարելու իրենց հմտությունները:
  • Մարզառոդարիական մարզախաղեր-Խմբային մարզառոդարիական  մրցախաղեր, որտեղ թիմերը կմրցեն տարբեր մարզաձևերում:
  • Մարզական ընտանիք-Ծնողների և երեխաների համատեղ մրցույթներ և խաղեր՝ ընտանիքում:
  • Ծնող-երեխա վարպետության պարապմունքներ-Կազմակերպել  վարպետության դասեր, որտեղ դաստիարակներն, սաներն ու ծնողները միասին կսովորեն նոր մարզական վարժություններ և խաղեր:

Անհրաժեշտ մարզագույք՝

  • Ինքնագլորներ (մեծ և փոքր)
  • Հեծանիվներ
  • Կանգնակներ
  • Գնդակներ
  • Օղակներ
  • Ցատկապարաններ
  • Ռեզիններ
  • Այլ

Արդյունքները կամփոփվեն դաստիարակների և լաբորատորիայի բլոգում:

Ծրագիրը՝ «Մարզական ստուգատես»-ի շրջանակներում նախատեսում ենք իրականացնել հետևյալ մարզառոդարիական, էստաֆետային խաղերը՝

  1. Սովորում ենք ճանածարհային երթևեկության կանոնները՝ խմբասենյակը վերափոխվում է բանուկ փողոցի, որտեղ երթևեկում են ինքնագլորներով վարորդները՝ հետևելով ինքնաշեն լուսացույցի գույներին՝ կարմիրին կանգնում ենք՝ զիջելով հետիոտներին(մի խումբ սաներ)- 10․01, ժամը 11։00-12։00
  2. Սաները բաժանվում են երկու խմբի, որոշակի հեռավորության վրա դրված են համապատասխանաբար երկու տրաֆարետ, սաները ինքնագլորով անցնում են ճանապարհը, շրջանցում տրաֆարետը, վերադառնում իրենց թիմի մոտ և փոխանցում ինքնագլորն ընկերոջը- 07.01, ժամը 11:00-12:00
  3. Սաները դաստիարակների հետ միասին բաժանվում են երկու խմբի և կանգնում դեմ դիմաց։ Խաղը սկսում է դաստիարակներից մեկը, ավարտում՝ մյուսը։ Մի կողմից ինքնագլորով հասնում ենք շարքի վերջ, փոխանցում այն ընկերոջը և կանգնում նրա տեղը, այդպես մինչև բոլորը փոխվեն տեղերով-08.01, ժամը 11:00-12:00
  4. Կրկին բաժանվում ենք թիմերի, յուրաքանչյուր թիմ պետք է հաղթահարի որոշակի ճանապարհ և հասնի վերջնակետին՝ վարելով ինքնագլոր, ցատկելով ռետինե ձիուկներով,պարկերով թռչկոտելով,մեծ ցատկագնդակներով ետ վերադառնա-09.01, ժամը 11:00-12:00
  5. Առավոտյան մարզական նախավարժանքներ- ժամը 9:30-10:00
  6. Կկազմակերպենք ծնող-երեխա վարպետության դաս, որի ընթացքում դաստիարակները, սաներն ու ծնողները միասին առավոտյան նախավարժանքներ կիրականացնեն, կսովորենք նոր վարժություններ և խաղեր: Մասնակից ծնողներ` Այվազյան Տաթևիկ(13.01, ժամը 11:00)

Ամփոփումը տես` այստեղ։

Posted in Նախագծեր

Ազգագրության փառատոն

«Ազգագրական փառատոն» ստուգատես

Մասնակիցներ՝  Քոլեջի 2-4 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ դպրոց-պարտեզների մարզասրահներ, ընտանեկան մարզական պարտեզներում…
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-31

Նպատակը

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային և համագործակցային նախագծերի ստուգատես է, որի նպատակն է.

  • Ներկայացնել և յուրացնել ազգային մշակույթը,
  • Տարածել հեղինակային մանկավարժական փորձը,
  • Զարգացնել սաների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ազգային արժեքների հանդեպ:

Ուղղությունները՝

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • ազգային նախշերի ծանոթացում, գորգագործություն
  • տարածաշրջանային բարբառներ (ռադիոներ. ընտանեկան պարտեզ
  • ընթերցողական անկյուններում հեքիաթների ընթերցում
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն (ընտանեկան պարտեզ)
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ,  հեքիաթներ (ռադիոներ, թատրոն. ծնողական ակումբ)

Արվեստանոցներ սաների և ծնողների համար

  • Բաց արվեստանոցներ, որտեղ կարող են պատրաստել ազգային ատրիբուտներ, օրինակ՝ գորգի փոքրիկ կտորներ, կավե զարդեր կամ ավանդական թելերից կրծքազարդեր։

Ազգային խաղերի 

  • Ծնողների և սաների մասնակցությամբ թիմային ազգային խաղեր:

Ընթերցանության անկյուններ

  • Ստեղծել փոքրիկ բեմ, որտեղ սաներն ու ծնողները կբեմադրեն ազգային հեքիաթներ:
  • Հեքիաթները կարող են ուղեկցվել երաժշտական ներկայացումներով:

Ընտանեկան մրցույթներ

  • «Ազգային խոհանոցը մեր ընտանիքում» խորագրով՝ ընտանիքները պատրաստեն իրենց ընտանեկան ավանդական ուտեստները:

Ամփոփումը՝ Արդյունքները կամփոփվեն դաստիարակների և լաբորատորիայի բլոգներում։

Նախագծի ընթացքում կստեղծենք ազգային հեքիաթների կերպարներով  տիկնիկային թատրոն, կներկայացնենք տիկնիկային թատրոնը։

Ազգային խաղերի, խոհանոցի միջոցով էլ կծանոթանանք, կյուրացնենք, կփոխանցենք մեր ազգայինը։

Արդյունքում կունենանք ազգային հեքիաթների հերոսների կերպարների հավաքածու , որը կունենա իր ուրույն տեղը սանի առօրյայում, կծանոթանանք մեր ազգային խաղերին։

Ամփոփումը տե՛ս, այստեղ։

Posted in Աշխատանքային նախագծեր

Հունվար ամսվա աշխատանքային գործունեություններ, նախագծեր, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Ձմեռային պարտեզ` հունվար

Ամանորը ընտանիքում

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…։
  • 10:00 — 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն, աշնանային լողափ
  • 12:30Ճաշ
  • 13:30- 15:00 Քուն (Աստղափայլ օրորներ): Քնից առաջ սաները դուրս են գալիս       կարճ զբոսանքի: Զբոսանքի           ընթացքում  նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում։
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00- Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Բնագիտական գործունեություն՝ ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր`

Տեխնոլոգիա, նկարչություն

  • Կծեփենք դդումներ
  • Ազգային կերպարների ստեղծում
  • Ինքնաշեն խաղեր

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք ազգային ծիսական Խոհանոցից` ղափամա
  • Թխվածքաբլիթներ

Օրացույց 2024-2025

Հունվարի 7-10` երաժշտական պարապմունք, մարզական ստուգատեսերի շրջանակներում շաբաթը կլինի մարզական, ռիթմիկ խաղերով

Հունվարի 13-17` եջաժշտական պարապմունքներ, «Ազգագրական փառատոն»-ի շրջանակներում կստեղծենք ազգային հեքիաթների կերպարներ և կներկայացնենք թատրոն։

Հունվարի 20-30` երաժշտական պարապմունքներ, «Բնագիտատեխնիկական ստուգատես»-ի շրջանակներում կկատարենք բնագիտական փորձեր, կպատրաստենք ինքնաշեն խաղեր

Դաստիարակների մասնագիտական զարգացման սեմինար

  • Հունվարի-ի պարապմունքներ.  պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)։
  • Հունվարի -ի պարապմունքներ. երաժշտություն և ռիթմիկա. (Հասմիկ Մաթևոսյան)։