Քոլեջի ներքին բակում ծիսական աշխուժություն էր տիրում։ Ծաղկազարդի գարնանային շունչն արդեն տեսանելի է ամենուր՝ ծաղկած ճյուղեր, կանաչով Շարունակել կարդալ “Ծաղկազարդ+Զատկի ծեսերը քոլեջում”
Հարթակում ծնողն է` «Համագործակցություն»
Նախագծի անվանումը` Հարթակում ծնողն է ` «Համագործակցություն»
Անցկացման վայրը` Քոլեջ-պարտեզ
Անցկացման օրը և ժամը` մայիսի 14, ժամը` 11:00-12:00 Շարունակել կարդալ “Հարթակում ծնողն է` «Համագործակցություն»”
Մայիսյան ստեղծարար 20-րդ հավաքի նախագծեր
Կրկին մայիս է և կրթահամալիրում արդեն 20-րդ տարին անընդմեջ մայիսն առանձնանում է «Մայիսյան հավաք»ի նախագծերով և համապատասխան աշխուժությամբ։ Սա ևս մեկ առիթ է ամրապնդելու ծնող պարտեզ կապը և ներգրավելու ծնողական համայնքին սաների առօրյային։ Շարունակել կարդալ “Մայիսյան ստեղծարար 20-րդ հավաքի նախագծեր”
Հարթակում ծնողն է` «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»
Նախագծի անվանումը` Հարթակում ծնողն է` «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»
Վայրը` Քոլեջ-պարտեզի բակ Շարունակել կարդալ “Հարթակում ծնողն է` «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»”
Հարթակում ծնողն է`«Իմ հեքիաթասաց մայրիկը»
Նախագծի Անվանումը` Հարթակում ծնողն է` «Իմ հեքիաթասաց մայրիկը»
Վայրը` Քոլեջ-պարտեզ Շարունակել կարդալ “Հարթակում ծնողն է`«Իմ հեքիաթասաց մայրիկը»”
Մայիս ամսվա աշխատանքային գործունեություններ, նախագծեր, սենինարներ
Մայիսյան ստեղծարար 20-րդ հավաքի նախագծեր
Սաների ընդունելությունը
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30-Նախաճաշ
- 11:00-12:00- Գարնանային պարտեզ
- 12:30-13։00-Ճաշ
- 13:00-13:30 — Զբոսանք (Քնից առաջ սաները դուրս են գալիս կարճ զբոսանքի: Զբոսանքի ընթացքում նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում):
- 13:30-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 16:00-17:00-Ազատ գործունեություն, ազատ խաղեր, տուն ճանապարհել:
- Բնագիտական գործունեություն` ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները։
- Տեխնոլոգիա` կպատրաստենք ինքնաշեն խաղեր և խաղալիքներ, Համբարձման ծեսի հետ կապված կկատարենք տեխնոլոգիական աշխատանքներ
- Այլընտրանքային նկարչություն` կնկարենք ոչ ավանդական և ավանդական մեթոդներով
Երգեր-պարերգեր՝
- Հե՜յ,իմ Նազան,իմ Նազան
- Վիճակի երգ
- Այ արևը, արևը
- Հեքիաթ-բանաստեղծություն
- Աղայանական շարք՝
- Ճվիկներ`…
- Ազգային խաղիկներ`…
- Բակային խաղեր` պահմտոցի, անուն գոռոցի…
- Մայիսի …՝ Հանրապետության օրեր. մեր տոնը բարձունքին
- Մայիսի …՝ Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 20-րդ ամենամյա հավաք
- Մայիսի 26` Համբարձման ծես
- Մայիսի 26-հունիսի 16` «Հակաբացիլ Կոմիտաս»
- Մայիսի …՝ Ամառային լողափերի բացում
- Հունվար-դեկտեմբեր` Հարթակում ծնողն է
- Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես
Գործունեություններն ըստ օրերի
Մայիսի 2-8- երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, «Իմ հեքիաթասաց մայրիկը», մարզական խաղեր, բակային զբոսանքներ, Համբարձման ծեսի շրջանակներում` տեխնոլոգիական աշխատանքներ
Մայիսի 12-16- երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, «Իմ հեքիաթասաց մայրիկը», «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ», բակային խաղեր, զբոսանքներ, մարզական, ռիթմիկ խաղեր
Մայիսի 19-23- երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, «Իմ հեքիաթասաց մայրիկը», մարզական, ակտիվ խաղեր, տեխնոլոգիական աշխատանքներ
Մայիսի 26-30- երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, «Իմ հեքիաթասաց մայրիկը», համբարձման ծեսից առաջ կկատարենք ծաղկահավաք, «Համբարձման ծես»ը ` քոլեջում։
Ընտանեկան Զատկածես
Զատկի տոնն առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով է նշվում մեր նախակրթարանի սաների ընտանիքներում։ Շարունակել կարդալ “Ընտանեկան Զատկածես”
Ավագ շաբաթ
Ժողովրդական ավանդության մեջ Ավագ շաբաթվա օրերին վերագրվում են որոշակի տնային և կենցաղային աշխատանքներ, որոնք ունեն իրենց խորհրդանշական նշանակությունը։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր նշանակությունն ու բացատրությունը։
Ավագ Երկուշաբթին ավանդաբար համարվել է ջրաղացպանի օրը, երբ մարդիկ զբաղվել են ցորեն աղալով։ Հացը միշտ ունեցել է կարևոր նշանակություն քրիստոնեական մշակույթում։
Ավագ Երեքշաբթին համարվել է խնոցու օր, երբ զբաղվել են կաթնամթերքի մշակմամբ, մասնավորապես՝ կարագ հարելով։ Կարագը նույնպես ունի իր խորհուրդը՝ մաքրության և օծման հետ կապված։
Ավագ Չորեքշաբթին ավանդաբար նվիրվել է տան և բակը մաքրելուն, չիք անելուն, այսինքն՝ ավելորդ իրերից, կեղտից ազատվելուն։ Սա խորհրդանշում է հոգևոր մաքրումը, ապաշխարությունը և մաքուր սրտով Սուրբ Հարությունը դիմավորելը։
Իհարկե, ժամանակի ընթացքում որոշ ավանդույթներ կարող են փոփոխվել կամ մոռացվել, սակայն դրանց հիմքում ընկած գաղափարը՝ մաքրվել և պատրաստվել Սուրբ Հարությանը, մնում է արդիական։
Ընտանեկան ծաղկազարդ
Ծաղկազարդը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորեց արմավենու ճյուղերով:
Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ, և մարդիկ իրենց հետ տուն են տանում օրհնված ուռենու ճյուղեր, որոնք խորհրդանշում են կյանքի նորացումն ու հույսը: Ծաղկազարդը գարնան գալստյան ուրախալի տոն է և հայկական ավանդական տոներից մեկը:
Ծաղկազարդը ջերմ ընտանեկան տոն է, որին մեծ ոգևորությամբ են սպասում հատկապես փոքրիկները։ Նախակրթարանի սաները սիրով նշում են այն իրենց ընտանիքների հետ՝ մասնակցելով տոնական արարողություններին և զարդարելով տները գարնանային ծաղիկներով ու ուռենու ճյուղերով։ Ընտանեկան պարտեզները ուրախությամբ կիսվում են այդ հիշարժան օրվա իրենց լուսանկարներով ու տեսանյութերով մեզ հետ՝ փոխանցելով տոնական տրամադրությունն ու ընտանեկան ջերմությունը։
Մկների ժողովը
Նախակրթարանում անդրադարձ կատարեցինք Աթաբեկ Խնկոյանի “Մկների ժողովը” ստեղծագործությանը։ Սկզբում միասին կարդում ենք Շարունակել կարդալ “Մկների ժողովը”