Posted in Ագարակում, Լավաշթխիկ, Ծիսական գործունեություն

Լավաշթխիկ է, ջա՜ն

Եկավ այդքան սպասված օրը, երբ գնացինք ուսումնական ագարակ իսկական լավաշթխիկի։ Հասանք ագարակ և նախաճաշեցինք, այնուհետև սկսվեց ծիսական եռուզեռը։ Հացթխիկի երգերով ոգևորված սկսվեց իրական ծեսը։ Երբ հարցերը թխված էին մենք չմոռացանք բաժին հանել մեր հացից Ագարակի բնակիչներին։ Ախր մեր թխած հացը շա՜տ համով էր։

Օրվա կարճ անցուդարձը` ֆեյսբուքյան reel— ում։

Posted in Վարդավառ-Անձրևաբեր, Ծիսական գործունեություն

Պատրաստում ենք «Խնդում»

Խնդում ունեմ վարդով լի

Վարդո՜վ լի, խնձորո՜վ լի…

Խնդումը վարդավառի ծեսի կարևոր ատրիբուտներից է ։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք «Խնդում»”

Posted in Ծաղկազարդ-Զատիկ, Ծիսական գործունեություն

Ցանում ենք կտավատի սերմեր

Մեր ցորենի ածիկները շատ արագ աճում են, իսկ կտավատի սերմեր երբեք չէինք փորձել ցանել, համացանցը այս օրերին ողողված է տարատեսակ ածիկացանի մեթոդներով, մենք էլ որոշեցինք փորձել։ Շարունակել կարդալ “Ցանում ենք կտավատի սերմեր”

Posted in Ծաղկազարդ-Զատիկ, Ծիսական գործունեություն

Ձու փչոցի, ներկոցի

Զատկածեսին ընդառաջ խաղում ենք մեր սիրելի խաղերից․ «Ձու փչոցի» և «Ձու ներկոցի»։ Ձվիկները դատարկեցինք և սկսեցինք ներկել ու նկարել։ Շատ հետաքրքիր և յուրօրինակ պատկերներ ստացանք։ արդեն ներկված ձվկներով շուտով կզարդարենք մեր զատկածառը։

Օրվա ֆոտոշարն՝ այստեղ։ 

Posted in Խոհանոցային գործունեություն, Ծիսական գործունեություն

Նազուկները պատրաստ են

Յուրաքանչյուր ծեսն ունի իր ավանդական խոհանոցը, բացառություն չէ նաև Վարդավառը։ Վարդավառի ծիսական ուտեստների շարքին են դասվում ընկույզով, դարչինով լցոնված խնձորները և նազուկը։ Մենք այս երկու քաղցրավենիքի միքս արեցինք և խնձորով, դարչինով համեղ թխվածքաբլիթներ պատրաստեցինք։

Պատրաստման հերթականությունը` այստեղ։

Posted in Իմ թաղարը, Ծաղկազարդ-Զատիկ, Ծիսական գործունեություն

Ավագ հինգշաբթի

Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»։

Քանի որ մենք որոշեցինք մեր բակի ծառերին չնեղացնռլ կացնով` մենք խնամեցիբք մեր խմբասենյակի և քոլեջ-պարտեզի թաղարային բույսերը`