Posted in Մայիսյան հավաք, Ազգային պարեր

Կռնկավե

Մայիսյան ստեղծարար հավայքի շրջանակներում  համագործակցում ենք  դաստիարակների «Նռանե» համույթի և Լաերտ Գրիգորյանի հետ։ Ըստ նախագծի քոլեջի նախակրթարանի սաներին ծանոթացրեցինք «Կռնկավե» խաղ-պարի հետ։

Նախկինում այս պարը հաճախ կատարվել է բերքահավաքի տոնակատարությունների, հարսանիքների և այլ ուրախալի միջոցառումների ժամանակ: Ըստ մի վարկածի այս խաղ պարը նմանակում է մայր կռունկին, ով ցանկացած վտանգի դեպքում իր թևերի հովանու տակ է առնում իր ձագուկների։ Ըստ մեկ այլ վարկածի «Կռնկավե»-ն հայկական հնագույն պարերից է, որը կապված է գինեգործության և խաղողագործության հետ: Այն իր անունը ստացել է պարողների կռնկելու շարժումներից, որոնք խորհրդանշում են խաղողի ճյուղերի ծանրությունից կռանալը կամ խաղողահավաքի աշխատանքը:

Ձեզ ենք ներկայացնում քոլեջի սաների առաջին փորձը`

Կռնկավեն այնքան սիրվեց մեր բոլորի կողմից, որ մեզ միացան նաև մեր մայրիկները։

 

Posted in Համբարձման ծես, Նախագծեր

Համբարձման ծես

Նախագծի անվանումը՝ «Համբարձման ծես»

Անցկացման վայրը՝ Քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ սաներ, դաստիարակներ, ընտանեկան պարտեզներ, վերապատրաստվող դաստիարակներ Շարունակել կարդալ “Համբարձման ծես”

Posted in Նախագծեր

Համագործակցային նախագիծ` «Ազգային պարերը նախակրթարանում»

Նախագծի անվանումը` «Ազգային պարերը նախակրթարանում»

Անցկացման ժամանակահատվածը`05.05.2025-06.06.2025թ Շարունակել կարդալ “Համագործակցային նախագիծ` «Ազգային պարերը նախակրթարանում»”

Posted in Ազգային խաղեր

Երաժշտական պարապմունք` ազգային խաղեր

Այսօրվա մեր երաժշտական պարապմունքը հագեցած էր ազգային խաղերով։ Ազգային խաղերը նախակրթարանում կարևոր են սաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացման համար: Շարունակել կարդալ “Երաժշտական պարապմունք` ազգային խաղեր”

Posted in Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Շարունակում ենք բացահայտել մեր գրադարակի գրքերը։ Այս անգամ անդրադարձել ենք Փինոքիոյին,  քանի որ պատմությունը երկար է, մենք այն ընթերցում ենք մաս-մաս`ամեն անգամ վերհիշելով նախորդ անգամվա կարդացածը։ Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա հաշվետվություն”

Posted in Փաթեթներ, Թատրոն

Թատրոնը 2-4 տարեկանների առօրյայում

Նախադպրոցական տարիքը երեխայի մի կյանքի ամենակարևոր և հետաքրքիր փուլերից մեկն է, որում ձևավորվում են նրա անձնային հիմնական գծերը, զարգանում են ճանաչողական, Շարունակել կարդալ “Թատրոնը 2-4 տարեկանների առօրյայում”