Posted in Հունիսմեկյան տոնակատարություն, Կոմիտասյան օրեր

Հունիսմեկյան տոնախմբություն

Այսօր հունիսի մեկն է, մանուկների ներազգային օրը, իսկ մեր միջավայրում օրն ավելի արժեւորվում, չէ որ Կոմիտասի հակաբացիլ երաժշտությունն է մեզ Շարունակել կարդալ “Հունիսմեկյան տոնախմբություն”

Posted in Կոմիտասյան օրեր

Կոմիտասասերները

Մեր կոմիտասասեր սաների համբավը հասել է մեր քոլեջի հարակից բակերը։ Այսօր զբոսանքի ժամանակ ինքնաբուխ համերգ կազմակերպեցինք և Շարունակել կարդալ “Կոմիտասասերները”

Posted in Նկարչություն, տեխնոլոգիա, ծեփ, Վերապատրաստումներ, Կոմիտասյան օրեր

Մեկ օր մեր առօրյայից

Այսօր սկսեցինք մեր օրը քոլեջի բակում` առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Երգեցինք, պարեցինք և մարզվեցինք։

Նախաճաշից հետո մեզ միացան մեր վերապատրաստող գործընկերները և միասին կատարեցինք մեր օրվա գործունեությունը` այն էր նկարչություն Կոմիտասյան հնչյունների ներքո։

Օրվա ամբողջ անցուդարձը մեկ հակիրճ տեսանյութում`

Posted in Դաստիարակի օրագիր, Կոմիտասյան օրեր

Կոմիտասասեր սեբաստացիներ

Առավոտ շուտ է։ Դեռ բոլոր սաներս չեն եկել, մինչ կհվաքվենք որոշեցինք երգել մեր երգերը՝ անշուշտ կոմիտասյան մանկական մեր սիրելի երգերը սկսեցինք երգել, ընթացքում մեր Նարեկը, ինչպես միշտ, սկսեց ստեղծագործել և իմպրովիզներ անել։

Ուրեմն երգում ենք «արև՛, արև՛», բայց հենց հասնում ենք «կարիր արև, ե՛կ, ե՛կ»՝ Նարեկը ասում է «դեղին արև»։ Բնականաբար չեմ ընդհատում, բայց ավարտելուց հետո հարցնում եմ ․

-Նա՛ր, ինչո՞ւ աացիր դեղին արև, գիտեիր չէ՞, որ կարմիր արևա։

-Նայի՛ր, ընկեր Էմմա, որ վերև ենք նայում՝ արևը դեղին է չէ՞, ուրեմն դեղին արև։

Տեսանյութն՝ այստեղ։

Posted in Խոհանոցային գործունեություն, Կոմիտասյան օրեր

Կոմիտասն ու քոլեջիկները

Կոմիտասն ինքնին հակաբացիլ է, իսկ պատկերացնում եք մեր քոլեջիկներն իրենց օրվա գործունեությունը իրականացնում են այդ հրաշք, հակաբացիլ երաժշտության ներքո։ Սակայն մինչ մեր օրվա գործունեությանն անցնելը, առավոտ կանուխ  հավաքվում ենք բոլոր խմբերով և մեր օրը սկսում հենց այդ նույն հակաբացիլ Կոմիտասյան առավոտյան ծեսով։

Այսօրվա մեր գործունեությունը խոհանոցային էր՝ ալրախաղ, խմորախաղ, Կոմիտաս և արդյունքում համեղ թխվածքաբլիթներ՝

Posted in Հունիսմեկյան տոնակատարություն, Կոմիտասյան օրեր

Հակաբացիլ հունիսի 1

Երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, նրանք են մեր օրը լցնում և մոտիվացնում ամեն ինչում։ Երեխաների հետ մեր անցկացրած յուրաքանչյուր օր ինքնին մի յուրահատուկ տոն է մեր կրթահամալիրում, սակայն այսօր՝ հունիսի մեկին, փորձեցինք մեր հակաբացիլ, բաց, ազատ միջավայրը էլ ավելի  գունավորել և լցնել մեր սաների անմեղ և ջինջ ժպիտներով։ Շարունակել կարդալ “Հակաբացիլ հունիսի 1”