Posted in Շաբաթվա ամփոփում, Վերապատրաստումներ

Մեկ շաբաթ վերապատրաստվող դաստիարակների հետ

Կրթահամալիրի պարտեզներում վերապատրաստմամ շաբաթ էր։ Մենք՝ դաստիարակներս, ակտիվ և անմիջական մասնակցություն ենք ունենում այդ գործ-նթացում, քանի որ հանդիսանում ենք վերապատրաստող դաստիարակներ։ Ներկայացրեցինք ճաշի և քնի կազմակերպումը, օգնեցինք վերապատրաստվողներին ներկայանալ իրենց իսկ նախագծերով։

Միասին մասնակցեցին մեր օրվա գործունեությանը։ Միմյանցից բաժանվեցինք ջերմ  և հաճելի հուշերով։

Posted in Հարթակում ծնողն է, Նախագծեր

Ծնողական հավաք-հանդիպում

Նախագծի անվանումը՝ «Նախատոնական տեխնոլոգիա»

Անցկացման օր, ժամ՝ դեկտեմբեր ամսվա որևէ շաբաթ օր (կպայմանավորվենք ծնողների հետ)

ժամը՝ 11։00

Տևողությունը՝ 1–1.5 ժամ

Նպատակը՝

  • Նախատոնական տրամադրություն ստեղծել ծնող–երեխա համատեղ մասնակցությամբ։
  • Ծնողներին ներկայացնել տեխնոլոգիական գործունեության հնարավորությունները խմբում։
  • Զարգացնել սաների գեղարվեստական ճաշակը։

Խնդիրները

  • Ստեղծել համագործակցային, ջերմ միջավայր։
  • Զարգացնել սաների ստեղծագործական միտքը և գեղարվեստական ճաշակը։
  • Ծնողներին հնարավորություն տալ ծանոթանալու տեխնոլոգիական գործընթացներին և իրենց երեխաների ներգրավվածությանը։

Ընթացքը՝

  • Ծանոթացում գիպսի հետ աշխատելու հիմնական պարզ քայլերին։
  • Գիպսի խառնում և տնակաձև մոմակալների ձուլում։
  • Ամեն երեխա իր ծնողի հետ պատրաստում է իր մոմակալ–տնակը։

Արդյունք՝

  • Պատրաստված գիպսե տնակ–մոմակալները կդառնան խմբի ամանորյա ծեսի կարևորագույն մասնիկը։
  • Տնակները զարդարելուց և գեղեցիկ փաթեթավորելուց հետո սաները դրանք կվերցնեն տուն՝ որպես հուշ նվեր։

Ամփոփումն՝ այստեղ։

Posted in Ամանորյա պարտեզ

Խմբասենյակի ամանորյա զարդարանքներ

Անվանումը՝ «Ամանորյա խմբասենյակ-միջանցք-բակ զարդարանքներ»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ

Տևողությունը՝ դեկտեմբերի 1-10 Շարունակել կարդալ “Խմբասենյակի ամանորյա զարդարանքներ”

Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Ձմեռային պարտեզ 2025
Ձմեռային պարտեզի օրացույց

Ատամհատիկի ծես

«Ամանորյա ծես»

Դեկտեմբեր ամսվա  աշխատակարգ

Առավոտյան ընդունելություն և աշխատակարգ
Ժամանակահատված՝ 08:45 — 09:30
Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է հենց տնից դեպի նախակրթարան ճանապարհից: Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ”

Posted in Նախագծեր, Ամանորյա պարտեզ

Ծիսական օրվա ծրագիր

Ծրագիր՝ «Ամանորը երաժշտական և տեխնոլոգիական բաց արվեստանոց»

  • Օրը և ժամը՝ Դեկտեմբերի 26, ժամը 11:00
  • Վայը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ (հասցե՝ Անդրանիկի 92/1)
  • Մասնակիցներ՝  2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, այլ հյուրեր։

Շարունակել կարդալ “Ծիսական օրվա ծրագիր”