Posted in Աշխատանքային նախագծեր

Մարտ ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց

Գարնանային պարտեզ` մարտ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30 Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:Բնագիտական գործունեություն՝ ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր`Տեխնոլոգիա, նկարչություն
  • Կպատրաստենք ծիսական ատրիբուտներ(«Զատիկ», «Ծաղկաղարդ»Խոհանոցային գործունեություն
  • Կպատրաստենք ազգային, ծիսական, զատկական խոհանոցից ուտեստներ
  • Մարզական, ռիթմիկ, ռոդարիական խաղեր
  • Խաղ 1
  • Խաղ 2
  • Խաղ 3
  • Խաղ 4
  • Խաղ 5
  • 10:00 — 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30Ճաշ
  • 13:30 Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00- Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Մարտ ամսվա նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:

Գործունեություններն` ըստ շաբաթների

Մարտի 1-15- երաժշտական պարապմունք` շաբաթը երկու անգամ, մարզական պարապմունքներ, ծիսական խոհանոց( կպատրաստենք միջինգ), կցանենք ածիկ, զատկական տեխնոլոգիա, նկարչություն, հեքիաթ ներկայացումներ, մայրիկատոնին ընդառաջ կպատրաստենք անակնկալ նվերներ մայրիկներին։

Մարտի 18-29` երաժշտական պարապմունք` շաբաթական երկու անգամ, թատրոն-ներկայացում, կպատրաստենք ծաղկած ծառ, կխաղանք ձվախաղեր, ազգային խաղեր, ազգային, ծիսական, զատկական խոհանոցից ուտեստներ,  «Ծաղկազարղ» -ի և «Զատկի» ծեսերը քոլեջում։

Մարտ ամսվա հեքիաթներ-բանաստեղծություններ

Երգեր և պարերգեր՝

Պարեր՝

  • Կռնկավե

Սեմինարներ

  • Մարտ 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)
  • Փետրվարի 28, մարտի 6, 13, 20, 27-ի պարապմունքներ, հոգեբանության (Արևիկ Բաբայան)

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել մեկնաբանություն