Posted in Նախագծեր

Նախագիծ

Նախագծի անվանումը՝ Հեղինակային մանկավարժություն․ ամենամյա 17-րդ հավաք

Անցկացման տևողությունը՝ Հոկտեմբերի 3-28

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան  սեբաստացիներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետներ, ծնողներ, հյուրեր

Անցկացման վայրը՝ ՄՍԿՀ քոլեջ-պարտեզ, ուսումնական ագարակ, ընտանեկան միջավայր, ջերմոց-լաբորատորիա

Ծրագրում` 

Ուսումնական բաց պարապմունքներ

  • Սովորող-սովորեցնող մեթոդով աշխատանքներ
  • Պարտեզապուրակային գործունեություն
  • Մարզական պարապմունքներ
  • Այլընտրանքային նկարչություն
  • Տեխնոլոգիական աշխատանք
  • Խոհանոցային գործունեություն
  • Կլոր սեղան քննարկում

Նախագծի ընթացքում կիրականացնենք հետևյալ նախագծերը՝

Արդյունքները կհրապարակենք սոց․ ցանցերում, բլոգներում, ենթակայքում։

Posted in Նախագծեր

«Թթուդրիկի ծես»

Նախագծի անվանումը՝ «Թթուդրիկի ծես»

Անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության ուսուցիչ, քոլեջի ուսանողներ։

Անցկացման ամսաթիվը՝

Նպատակը՝ հաշվելու, համեմատելու, կշռելու, կտրատելու հմտությունների զարգացում,  «թթուդրիկ»-ի հետ ծանոթացում։

Խնդիրներ՝ ինքնաշեն կշեռքով կշռել,  ծանր ու թեթև բանջարեղենները համեմատել,  տարբերակել հողի մեջ և հողի վրա աճող բանջարեղենները, հաշվել, համտեսել, մեծն ու փոքրը տարբերակել

Ընթացքը՝ նախ կլվանանք տարաները, այնուհետև՝ բանջարեղենները, սաների հետ միասին, կտեսակավորենք, կհամտեսենք, կկտրատենք և կդասավորենք տարաներում։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ կաղամբ, ծաղկակաղամբ, գազար, լոլիկ, վարունգ, բազուկ, բրոկոլի, կանաչ լոբի, սխտոր, նեխուր, աղ,  ջուր։

Արդյունքը՝ կհրապարակենք բլոգներում, ենթակայքում, սոց․ ցանցերում։