Posted in Թթուդրիկ

Քոլեջի սաների թթուդրիկի ծեսը

Այս անգամ ևս քոլեջի սաները գեղեցիկ և համակարգված ծես իրականացրեցին. տեղը տեղին թթու դրեցին և իրենց հետ տարան տուն, Շարունակել կարդալ “Քոլեջի սաների թթուդրիկի ծեսը”

Posted in Հեքիաթներ, բանաստեղծություններ

Էդին սովորում է թռչել

Շուտով ներկայացում ենք դիտելու՝ «Էդին սովորում է թռչել»։ Պարզվեց, որ Դավիթն ունի այդ հեքիաթի գիրքը և բերեց պարտեզ, որ ծանոթանանք։ Մեր սաներին շատ դուր եկավ հեքիաթը, նույնիսկ փորձեցին թռնել Էդիի նման։ Հեքիաթը ընկերության և անսահման բարության մասին է։

Posted in Աշխատանքային նախագծեր

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Աշնանային պարտեզ 2025

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատակարգ

Նոյեմբեր 2025

Սաների ընդունելությունը

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Աշնանային բակ, օրվա գործունեություն 
  • 12:30-13։00-Ճաշ
  • 13:00-13:30 — Զբոսանք
  • 13:30-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ): Քնից առաջ սաները դուրս են գալիս կարճ զբոսանքի: Զբոսանքի ընթացքում նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում:
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00-Ազատ գործունեություն, տուն ճանապարհել
  • Բնագիտական գործունեություն` ուսումնասիրում ենք բանջարեղեններ՝ գույն, համ, չափ, ձև․․
  • Տեխնոլոգիա` կաշխատենք մկրատով, կկատարենք ապլիկացիա, կպատրաստենք ինքնաշեն խաղեր, կծեփենք թթվի բանջարեղեն, աշխատանքներ աշնանային տերևներով
  • Այլընտրանքային նկարչություն` կնկարենք ավանդական և ոչ ավանդական մեթոդներով
  •  Նոյեմբեր ամսվա հեքիաթ-բանաստողծություն
  • Աղայանական շարք՝
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ` «մամի, մամի», աքլորակռիվ, պարան քաշոցի
  • Բակային խաղեր` բռնոցի, անուն գոռոցի, պահմտոցի…
  • Մարզական խաղեր` մարզական, ռիթմիկ, էստաֆետային խաղեր, գնդակախաղեր

Նոյեմբեր ամսվա երգեր՝

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Փափուռի

Օրացույց 2025-2026 

  • Աշնանային պարտեզ
  • Հոկտեմբերի 1- նոյեմբերի 7` «Բաղը քաղինք խաղողը տարանք»
  • Հոկտեմբերի 27- նոյեմբերի 11՝ «Թթուդրիկի ծես»
  • Հոկտեմբերի 1- նոյեմբերի 30` «Խնկոյանական օրեր»
  • Նոյեմբերի 3- 14 ` Մարզական ստուգատես
  • Նոյեմբերի 3-28` «Ռոդարիական օրեր»
  • Նոյեմբերի 3-28.՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
  • Նոյեմբերի 29՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում
  • Հունվար-դեկտեմբեր` Հարթակում ծնողն է
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Գործունեություններն ըստ օրերի`

Նոյեմբերի 3-7` կծեփենք թթվի բանջարեղեններ, բանջարեղեններից կերպարներ կպատրաստենք և պատմություններ կհորինենք, կզբոսնենք մաքուր օդում, կհավաքենք գունավոր աշնանային տերևներ, կմասնակցենք «Խաղարան» ինտերակտիվ թատերախմբի` «Էդին սովորում է թռչել» ներկայացմանը ։ Հինգշաբթի օրերին խաղ-պարապմունք հոգեբանի հետ։

Նոյեմբերի 10-14` կիրականացնենք թթուդրիկի ծես, հատուկ տեխնիկայով կմշակենք մեր հավաքած տերևները` հետագայում օգտագործելու նպատակով, հեքիաթ ներկայացում` «Պոչատ աղվեսը», զբոսանքներ, բակային խաղեր։ Հինգշաբթի օրերին խաղ-պարապմունք հոգեբանի հետ։

Նոյեմբերի17-21` մարզական ակտիվ խաղեր, բակային զբոսանքներ, տեխնոլոգիական աշխատանք տերևներով, հեքիաթ-ներկայացում` «Շատ քաղցած թրթուրը»։ Հինգշաբթի օրերին խաղ-պարապմունք հոգեբանի հետ։

Նոյեմբեր 24-28` մարզական ակտիվ խաղեր, բակային զբոսանքներ, տեխնոլոգիական աշխատանքներ, «Իմ խաղաշեն հայրիկը» նախագծի ամփոփում։ Հինգշաբթի օրերին խաղ-պարապմունք հոգեբանի հետ։

Դաստիարակների մասնագիտական զարգացման սեմինար

Օգտագործվող ռեսուրսներ՝