Posted in Նախագծեր

«Ուսումնական խոհանոց ստուգատես»

Անվանումը՝ «Արտադրությամբ ուսուցման ստուգատես»
Մասնակիցներ՝
2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանեկան պարտեզներ։
Ժամանակացույց՝ հունվարի 7-30։
Սկիզբը՝ 11:00։
Վայրը՝ Խմբասենյակ-լաբորատորիաներ, ընտանեկան խոհանոցներ։ Շարունակել կարդալ “«Ուսումնական խոհանոց ստուգատես»”

Posted in Նախագծեր

Մարմնամարզական ստուգատես

Անվանումը՝ «Մարմնամարզական, լող, ինքնագլոր, հեծանիվ,» ստուգատես․

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանեկան դպրոց-պարտեզներ։
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ քոլեջում, ընտանեկան մարզական դպրոց- պարտեզներում…
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-30 Շարունակել կարդալ “Մարմնամարզական ստուգատես”

Posted in Նախագծեր, Բնագիտակատեխնիկական ստուգատես, փորձեր

«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես-2026

2-5 տարեկանների «Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես 2026

Մասնակիցներ՝ 2-4տարեկաններ, դաստիարակներ, ընտանեկան պարտեզներ։
Ժամանակացույց՝ հունվար 2026թ
Մեկնարկ՝ ժամը 11:00
Վայրը՝ Քոլեջ, ընտանեկան դպրոց-պարտեզներ Շարունակել կարդալ “«Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության» ստուգատես-2026”

Posted in Նախագծեր, Ազգագրական փառատոն

Ձմեռային ազգագրական փառատոն

«Ազգագրական փառատոն-2026» ստուգատես

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ քոլեջ
Ժամանակահատվածը՝ հունվարի 7-30

Նպատակը՝

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային և համագործակցային նախագծերի ստուգատես է, որի նպատակն է.

  • Ներկայացնել և յուրացնել ազգային մշակույթը,
  • Տարածել հեղինակային մանկավարժական փորձը,
  • Զարգացնել սաների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ազգային արժեքների, մշակույթի հանդեպ:

Ուղղությունները՝

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • ընթերցողական անկյուններում հեքիաթների ընթերցում
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ,  հեքիաթներ (ռադիոներ, թատրոն. ծնողական ակումբ)

Համագործակցություն «Նռանե» պարային ակումբի  և Լաերտ Գրիգորյանի հետ՝

  • Կսովորենք ազգային պար՝ Լիկիլի
  • Կզարգացնենք, կհարստացնենք մեր թատերական անկյունը ազգային հեքիաթների հերոսներով։
  • Կպատրաստենք ազգային խոհանոցի ուտեստներից։
  • Կխաղանք ընկուզախաղեր։

Ամփոփումն՝ այստեղ։

Posted in Աշխատանքային նախագծեր

Հունվար ամսվա գործունեություններ, նախագծեր, սեմինարներ

Ձմեռային պարտեզ 2026
Ձմեռային պարտեզի օրացույց

Հունվար ամսվա  աշխատակարգ

Առավոտյան ընդունելություն և աշխատակարգ
Ժամանակահատված՝ 08:45 — 09:30
Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է հենց տնից դեպի նախակրթարան ճանապարհից: Շարունակել կարդալ “Հունվար ամսվա գործունեություններ, նախագծեր, սեմինարներ”

Posted in Նախագծեր

Ամանորն ընտանիքում(հեռավար աշխատանք)

Անվանումը՝ «Ամանորն  ընտանիքում»

Տևողությունը՝  հունվարի 1-5

Մասնակիցներ՝ ՄՍԿՀ քոլեջ-պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ, հարազատներ, բարեկամներ Շարունակել կարդալ “Ամանորն ընտանիքում(հեռավար աշխատանք)”

Posted in Նկարչություն, տեխնոլոգիա, ծեփ

Դեկուպաժ

Խմբում այս անգամ էլ ծանոթացանք դեկուպաժի տեխնիկային։ Սաները ծանոթացան թղթե պատկերների հետ աշխատելու գործընթացին, զգուշորեն ընտրեցին կտրատված, տոնական անձեռոցիկներից պատկերները և դրանք Շարունակել կարդալ “Դեկուպաժ”

Posted in Նկարչություն, տեխնոլոգիա, ծեփ

Այլընտրանքային նկարչությոն

Խմբում այսօր մեր գործունեությունը ամբողջությամբ նկարչական էր։ Սաները մեծ ոգևորությամբ ներկեցին իրենց ափերը և դրանք դաջեցին թղթի վրա՝ ստեղծելով յուրօրինակ, այլընտրանքային Ձմեռ պապեր։ Ամեն մի դաջվածք իր մեջ ուներ սանի անհատականությունը, տրամադրությունն ու երևակայությունը՝ դարձնելով աշխատանքները ջերմ, խաղային ու տոնական։

Posted in Հոդվածներ

​«Իմ խաղաստեղծ հայրիկը». Ընտանեկան դպրոց-պարտեզը՝ որպես ստեղծագործական հարթակ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության կարևորագույն բաղադրիչներից է «ընտանեկան դպրոց-պարտեզ» գաղափարը, որտեղ ծնողը ոչ թե դիտորդ է, այլ կրթական գործընթացի անմիջական մասնակից և համահեղինակ։ Տարատարիք խմբում իրականացված «Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը դարձավ այդ համագործակցության վառ օրինակը՝ միավորելով ստեղծագործական միտքը, աշխատանքային հմտությունները և ընտանեկան ջերմությունը։

Նախագիծը մեկնարկեց պարզ առաջարկով՝ հայրիկներին ներգրավել զարգացնող խաղերի ստեղծման գործընթացում։ Խնդիրը ոչ թե պատրաստի խաղալիք գնելն էր, այլ «սովորող-սովորեցնող» սկզբունքով, երեխայի հետ միասին, ձեռքի տակ եղած նյութերից նոր արժեք ստեղծելը։ Նախագծի հիմքում ընկած էր էկոլոգիական դաստիարակությունը (թափոնների վերածումը խաղի) և ինժեներական մտքի զարգացումը։

Նախագծի իրականացման առաջին և ամենակարևոր փուլը նախապատրաստական աշխատանքն էր ծնողական համայնքի հետ։ Մեզ համար սկզբունքային էր, որպեսզի այս նախաձեռնությունը չընկալվեր որպես «տնային հանձնարարություն», այլ դառնար ընտանիք-պարտեզ համագործակցության կենդանի օրինակ։

Համագործակցային այս մթնոլորտը շատ արագ տվեց իր պտուղները։ Հաշված օրերի ընթացքում մեր մեդիահարթակները ողողվեցին ստեղծագործական աշխատանքի ընթացքը պատկերող տեսանյութերով։
​Տպավորիչ էր տեսնել, թե ինչպես են հայրիկները ցուցաբերում ոչ ստանդարտ, հեղինակային մոտեցում։ Նրանք գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները՝ գործին մոտենալով ոչ թե «պատրաստելու պարտադրանքով», այլ «արարելու հաճույքով»։

Նախագիծը նպատակ ուներ լուծելու մի քանի կարևոր մանկավարժական և սոցիալ-հոգեբանական խնդիրներ.

  • Ընտանիք-պարտեզ կապի ամրապնդում. Ներգրավել հատկապես հայրիկներին, ովքեր հաճախ, աշխատանքային զբաղվածության պատճառով, ավելի պասիվ դերում են լինում կրթական առօրյայում։
  • Սովորող-սովորեցնող համակարգ. Երեխան դառնում է հայրիկի օգնականը, գործընկերը՝ սովորելով նրանից աշխատանքային հմտություններ։
  • Էկոլոգիական դաստիարակություն և ստեղծագործական միտք. «Ոչնչից խաղ ստեղծելու» արվեստը՝ վերամշակելով տանը եղած իրերը (ստվարաթուղթ, խցաններ, տախտակներ)։
  • Ստեղծել խաղեր, որոնք հետաքրքիր կլինեն և՛ 2, և՛ 5 տարեկանին՝ ապահովելով զարգացման տարբեր մակարդակներ։

Նախագծի հաջողության գրավականը գործընթացային մոտեցումն էր։ Մեզ համար կարևոր էր ոչ միայն վերջնական արդյունքը՝ խաղը, այլև այն ժամանակահատվածը, որը հայրն ու զավակը անցկացրել են միասին։
Երբ հայրիկը նստում է, գծագրում, կտրում և սոսնձում, երեխան սովորում է համբերություն, պլանավորում, անվտանգության կանոններ և, ամենակարևորը, զգում է իր կարևորությունը։

Ցուցադրության ներկայացված աշխատանքները աչքի ընկան իրենց բազմազանությամբ և զարգացնող նշանակությամբ․

Արիայի ու իր հայրիկի խաղը հիշեցնում էր փոքրիկ ինժեներական նախագիծ։ Թեպետ ամբողջությամբ պատրաստված էր ստվարաթղթից, այն ուներ բազմաշերտ կառուցվածք՝ շարժվող հատվածներով, բացվող ու փակվող դռներով, ոլորելու ու դասավորելու հնարավորություններով։ Ամեն դետալ մտածված էր, նպատակային և իր տեղում։

Դանիելի ու իր հայրիկի պատրաստած խաղը ուներ ավելի զգացմունքային բնույթ։ Նրանք պատրաստել էին հույզերի ճանաչման խաղ՝ ընդամենը թուղթ, ստվարաթուղթ, տաք սոսինձ և մարկեր օգտագործելով։ Խաղի նպատակը պարզ, բայց չափազանց արժեքավոր էր՝ օգնել երեխային ճանաչել հույզերը, տարբերել դեմքի արտահայտությունները, հասկանալ մարմնի լեզուն և խոսել սեփական զգացմունքների մասին։

«Շատ սոված թրթուրը» դարձավ մեր ցուցադրության ամենազվարճալի խաղերից մեկը։ Անահիտն ու հայրիկը նաև եղբայր Արամը ձեռքների տակ եղած իրերով պատրաստել էին շատ հավես խաղ, որտեղ ձեռքերի ճիշտ շարժումնեդով կերակրում են թրթուրին և մրջյունին։

Շատ հետաքրքի էին մեր հայրիկների պատրաստած «Զարգացնող տախտակները»՝ «busy board»-երը, որոնք երեխաներին տալիս են փորձելու, շոշափելու, բացելու-փակելու, ուսումնասիրելու հնարավորություն։ Եվ ամենահետաքրքիրը՝ նրանք այդ զարգացնող տախտակները պատրխստել էին պարզապես տանը եղած իրերից․ տարբեր չափերի բանալիներ և կողպեքներ, հոսանքի անջատիչներ, գոտիների փականներ, փոքրիկ սողնակներ, պտտվող աթոռի ոտք, ներարկիչներ…

Արամի հայրիկը պատմեց, թե ինչպես են փորձարկել յուրաքանչյուր մանրուք՝ մտածելով, թե ինչն է ամենահարմարը, անվտանգը և հետաքրքիրը երեխաների համար։ 

Արամն ու հայրիկը

Նանեն ու հայրիկը

Մեր խաղերից յուրաքանչյուրն արժանի է բարձր գնահատանքի։ Անխոս դրանք բոլորն էլ կլինեն մեր սաների սիրելի խաղերի շարքում՝

Էվան ու հայրիկը

Սոֆիան ու հայրիկը

Անահիտն ու հայրիկը

Կցանկանայի հատուկ անդրադառնալ Դավիթի և նրա զինվորական պապիկի համատեղ աշխատանքին։ Հանձնարարությունը ստանալուն պես՝ հենց առաջին իսկ օրը, զինվորական կարգապահությանը բնորոշ պատասխանատվությամբ նրանք արդեն պատրաստել էին գեղեցիկ մազակալներ մեր խմբի բոլոր աղջիկների համար։ Ամեն մազակալ մանրակրկիտ ձևավորված էր, սիրով և հոգատարությամբ։

«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը փաստեց, որ մանկապարտեզների և ընտանիքի համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն ծնողական ժողովներով։
Երբ ծնողը մտնում է կրթական ծրագրի մեջ իր ներուժով, արդյունքում շահում է երեխան։ Խաղերը, որոնք հիմա մեր խմբասենյակում են, ունեն այլ արժեք և նշանակություն. դրանք սիրված են, խնամքով պահվող, և պատմություն ունեցող։
​Սաների հպարտ հայացքները, երբ նրանք ընկերներին ցույց են տալիս «հայրիկի սարքածը», վկայում են այն մասին, որ մենք կարողացել ենք ստեղծել վստահության և սիրո կամուրջ։ Սա հեղինակային մանկավարժության հաղթանակն է, որտեղ կրթությունը կյանքի անբաժան մասն է, իսկ ծնողը՝ գործընկեր, ինչպես նաև ծրագրի կրող ու տարածող։

«Իմ խաղաստեղծ հայրիկը» նախագիծը շարունակելի է։