Posted in Աշխատանքային նախագծեր

Օգոստոս ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ

Նախակրթարանի օրացույց

Ամառային պարտեզ

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Լողի ժամատախտակ` հունիս-օգոստոս

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։ Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ”

Posted in Հաշվետվություն

Հուլիս ամսվա հաշվետվություն

Ամռան երկրորդ ամիսը ևս մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Ամսվա ընթացքում նշեցինք Վարդավառի և Անձրևաբեր ծեսերը, խաղացինք հետաքրքիր խաղեր, նշեցինք ծննդյան ծեսեր։ Այժմ մի փոքր մանրամասն այս ամենի վերաբերյալ։ Շարունակել կարդալ “Հուլիս ամսվա հաշվետվություն”

Posted in Աշնանային պարտեզ 2024

Աշնանային պարտեզ 2024

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների աշխատակարգը շուրջտարյա է, բաժանված հետևյալ բաժինների՝ գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային պարտեզներ՝ յուրաքանչյուրն իր եղանակին համապատասխան ծեսերով, նախագծերով և ստուգատեսներով, խաղաստեղծ միջավայրով, խնամված բակ-պարտեզով ու պտղատու ծառերով: Շարունակել կարդալ “Աշնանային պարտեզ 2024”

Posted in Մեր առօրյան, Ամառային պարտեզ 2024

Ստվերախաղ

Ստվերային թատրոն կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ չեն հատուկ լուսարձակներ, էկրաններ և բարդ տիկնիկներ, բավական է երկնքում փայլատակի արևը և մենք պատրաստ ենք ցուցադրել մեր ստվերախաղը մաքուր օդում` բնական լուսավորության ներքո։ Շարունակել կարդալ “Ստվերախաղ”