Posted in Նախագծեր, Տարեդարձ է այսօր

Ծննդյան ծես

Նախագծի անվանումը` «Ծննդյան ծես»

Նպատակը՝ծննդյան ծեսը՝ ուսումնական արարողակարգ

Ժամանակահատվածը՝ հունվար-դեկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, երաժիշտներ, տեխնոլոգներ…

Նկարագրությունը

Ծննդյան ծեսի նախապատրաստության ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

  • երաժշտառիթմիկ թռնոցիներ-շրխկաններ, գովք,
  • մարզական-խաղային ինքնագլոր, բարձունքի հաղթահարում
  • այլընտրանքային քաղցր նկարչական շիլաշփոթ
  • ծննդյան տորթիկ, ալրաթաթախ, խմորաթաթախ քաղցր մռութիկներ
  • Ինքնաշեն խաղեր
  • Հեքիաթաթերապիա
  • Դիմակահանդես
  • Թատրոն
  • Օրվա ուրախությունն ապահովող հերոսներ` ծաղրածուներ(դաստիարակներ)
  • Թեմատիկ կրծքազարդերի պատրաստում
  • Լեգոշեն վարպետիկներ

Յուրաքանչյուր ծննդյան ծես կունենա իր հետաքրքիր անվանումը, թեմատիկան։ Նախօրոք կքննարկենք ծնողի հետ սանի հետաքրքրություններն ու նախասիրությունները և ծննդյան ծեսը կազմակերպենք ըստ սանի ցանկության` ինչպես որ իրականացրել ենք մինչ այժմ։

Ծննդյան ծեսերի ցանկ 2024-2025 ուս. տարի

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Posted in Նախագծեր, Ողջույն պարտեզ, Ես սեբաստացի եմ

«Նոր սեբաստացիներ, ողջո˜ւյն, ես եմ» նախագիծ

Նախագծի անվանումը` «Նոր սեբաստացիներ, ողջո˜ւյն, ես եմ»

Ժամանակահատվածը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
Շարունակել կարդալ “«Նոր սեբաստացիներ, ողջո˜ւյն, ես եմ» նախագիծ”

Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա նախագծեր, աշխատանքային գործունեություններ, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Աշնանայն պարտեզ` Սեպտեմբեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00 — 10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն, աշնանային լողափ
  • 12:30Ճաշ
  • 13:30- 15:00 Քուն (Աստղափայլ օրորներ):

Քնից առաջ սաները դուրս են գալիս       կարճ զբոսանքի: Զբոսանքի           ընթացքում  նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում։

  • 15:30- Հետճաշիկ:
  • 16:00- Զբոսանք մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում

Օրացույց 2024-2025

  • Աշնանային պարտեզ. բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 2-30՝ «Ողջո˜ւյն, ես եմ» նախագիծ
  • Սեպտեմբերի 2` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի …՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբեր՝ 1-30՝ Մեղրագովքի ծես
  • Սեպտեմբերի 2-22՝ Սերմնացան-ծաղկանոց
  • Սեպտեմբերի …` Անկախության տոն
  • Սեպտեմբերի 2- հոկտեմբերի 7`  «Կոմիտասյան օրեր»
  • Սեպտեմբերի 2- օգոստոս 31`«Նոր սեբաստացիներ, ողջույն, ես եմ »
  • Սեպտեմբերի 2-30՝ «Մուտք խաղալիքներով»
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Գործունեություններն ըստ շաբաթների

Սեպտեմբերի 2-6՝ գիտելիքի օրը՝ քոլեջում, երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, կնշենք սեբաստացի Անահիտի ծննդյան ծեսը, զբոսանք, լող, մարզական խաղեր

Սեպտեմբեր 9-13՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, կպատրաստենք ինքնաշեն թաղարներ, նկարչություն, զբոսանք, լող, մարզական խաղեր

Սեպտեմբերի 16-20՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, սովորում ենք աշխատել մկրատներով, ռիթմիկ, մարզական խաղ, բակային խաղեր, կառուցողական խաղեր, կպատրաստենք ինքնաշենխաղ լողափի քարերով։

Սեպտեմբերի 23-30՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, բակային, ազատ խաղեր, տեխնոլոգիական աշխատանք, էստաֆետային խաղեր, կպատրաստենք ինքնաշեն խաղալիք՝ խեցգետին, անձեռոցիկի ստվարաթղթե գլանակով։

Սեպտեմբեր ամսվա հեքիաթ-բանաստեղծություն

Design a site like this with WordPress.com
Get started