Posted in Ես սեբաստացի եմ

Ողջո՜ւյն, ես Հասմիկն եմ

Այսօր էլ ներկայացնենք մեր Հասմիկին։ Հասմիկը շատ ժպտերես, աշխույժ գեղեցկուհի է։ Քնելու հետ հեչ սեր չունի մեր գեղեցկուհին, փոխարենը կարող է Շարունակել կարդալ “Ողջո՜ւյն, ես Հասմիկն եմ”

Posted in Նախագծեր, Տարեդարձ է այսօր

Ծննդյան ծեսերի օրացույց(նոյեմբեր)

Նոյեմբերի 4-ին կնշենք սեբաստացի Սերոբյան Բորիսի ծննդյան ծեսը։ Ծեսը կլինի նկարչական, քանի որ Բորիսիկը շատ է սիրում նկարել։ Կնկարենք Շարունակել կարդալ “Ծննդյան ծեսերի օրացույց(նոյեմբեր)”

Posted in Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ավարտվեց աշնան հերթական ամիսը՝ հոկտեմբերը, որն արևոտ, բայց նաև մռայլ ու տխուր ամիս էր։ Այս ամիսը լի էր տարբեր գործունեություններով ու ծեսերով, իսկ հոկտեմբեր ամսվա առանձնահատկությունն էր կրթահամալիրում «Աշնանային 19-րդ ստեղծարար հավաքը», որի շրջանակներում իրականացրեցինք հետաքրքիր նախագծեր։ Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն”

Posted in Աշխատանքային նախագծեր

Նոյեմբեր ամսվա գործունեություններ, նախագծեր, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Աշնանայն պարտեզ` Նոյեմբեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։ Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա գործունեություններ, նախագծեր, սեմինարներ”