Posted in Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր, սեմինարներ, գործունեություններ

Նախակրթարանի օրացույց 

Ձմեռային պարտեզ` փետրվար

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, օդափոխում խմբասենյակը:  Բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։ Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր, սեմինարներ, գործունեություններ”

Posted in Սեմինար-պարապմունքներ

Առցանց սեմինար

Հունվարի 29-ին մասնակցեցի լաբորատորիա կազմակերպած առցանց սեմինարին։Սեմինարավարն էր քնի մասնագետ` Աստղիկ Նադիրյանը։ Քննարկվող թեմաները շատ հետաքրքիր էին։ Շարունակել կարդալ “Առցանց սեմինար”

Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Ավարտին է մոտենում ստուգատեսային հունվարը։ Մարզական, ազգագրական, բնագիտատեխնիկական ստուգատեսները իրականացրեցինք սիրով և ոգևորությամբ։ Այժմ յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին։ Շարունակել կարդալ “Հունվար ամսվա հաշվետվություն”

Posted in Դդմածես, Ծեսերի փաթեթ

Դդմածես 2025

Դդումը հարուստ է բազում վիտամիններով, որոնք նպաստում են մաշկի առողջությանը, տեսողությանը և իմունիտետի ամրապնդմանը: Դդմի սերմերը պարունակում են ճարպաթթուներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը:

Հայկական խոհանոցում դդումը լայնորեն օգտագործվում է՝ «Ղափամայի» հիմք: Բացի դրանից, դդմից պատրաստում են մուրաբա, ապուրներ։ Դդումն ավանդաբար խորհրդանշում է առատություն և բերրիություն։

Հերթական անգամ կրթահամալիրում «Դդմածես» է, և մեր առօրյա գործունեություններում անդրադարձ ենք կատարում դդմին։

  • Պատրաստեցինք այլընտրանքային դդումներ մանդարիններով և սաների կողմից շատ սիրված աղի ձողիկներով`

  • Նկարեցինք դդումներ, բայց ոչ տրադիցիոն տարբերակով։ Օգտագործեցինք գազարներ, որոնք նախապես թաթախեցինք գազարագույն գուաշի մեջ`

  • Պատրաստեցինք սաների կողմից շատ սիրված խմորե ծեփամածիկ և ծեփեցինք դդումներ`

  • Եւ իհարկե ի՞նչ դդմածես, առանց դդմի համտես`

Եւ հա համտեսից հետո խնամքով հավաքեցինք դդմի կորիզները, որ ցանենք։

-Տեսնենք կաճի՞(Արամ)

-Հաստատ կաճի(Արիա)

Դե այս ամենի վերջում էլ պատրաստեցինք ղափամա։

Ղափամայի պատրաստման հերթականությանը կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան reel-ում։ 

Posted in Մարզական, ռոդարիական, բակային խաղեր, Փաթեթներ

Մարզական ստուգատես(փաթեթ)

Հունվարը ստուգատեսային ամիս է։ Տարին սկսել ենք ակտիվ, աշխույժ խաղերով`

Նմանակում ենք կենդանիներին

Բասկետբոլ

Ռիթմիկ խաղ

Մարզական ողջույն

Էստաֆետային խաղ

Կրկին մարզական

Հերթական ռիթմիկ առավոտներից