Posted in Վերապատրաստումներ

Սննդի կազմակերպման ծրագիր 24.02

Սննդի կազմակերպման կարգ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Շարունակել կարդալ “Սննդի կազմակերպման ծրագիր 24.02”

Posted in Հեքիաթներ, բանաստեղծություններ

Գրքատոն

Գրքի տոնին ընդառաջ մեր խմբասենյակները համալրվեցին գեղեցիկ և հարմարավետ գրադարակներով, իսկ գրքի տոնին դրանք հարստացան կրթահամալիրի կողմից նվիրված գրքերով։ Շարունակել կարդալ “Գրքատոն”

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 19.02-28.02

19.02 Չորեքշաբթի

Նախաճաշ` բիսկվիթ, կոմպոտ, միրգ, հաց 

Ճաշ` կոտլետ, մակարոնով փլավ, պանիր, հաց, գազար 

Ետճաշիկ` սպաս, հաց, թխվածքաբլիթ

20.02 Հինգշաբթի

Նախաճաշ`միրգ, հնդկաձավարով շիլա, հաց 

Ճաշ` կաղամբ, գազար, ոսպով, մսով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ` կարտոֆիլ ջեռոցում, խաշած բազուկ, հաց

21.02 Ուրբաթ

Նախաճաշ` միրգ, կաթնով, պանիր, հաց 

Ճաշ` գազար, մսով բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ` վերմիշելով փլավ, մածուն, հաց

24.02 Երկուշաբթի

Նախաճաշ`միրգ, վարսակով շիլա, կարագ, ջեմ, հաց

Ճաշ`աղցան, կրծքամսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ` մածուն, բիսկվիթ, հաց

25.02 Երեքշաբթի

Նախաճաշ`միրգ, կանաչ ոլոռով ձվածեղ, պանիր, հաց

Ճաշ`խաշած բազուկ, մսով կոլոլակով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ`մակարոնով փլավ, մածուն, հաց

26.02 Չորեքշաբթի

Նախաճաշ`միրգ, մաննի, հաց, թեյ

Ճաշ`քղցան, խաշած կրծքամիս, կարտոֆիլի պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ`հնդկաձավարով փլավ, մածուն, հաց

27.02 Հինգշաբթի

Նախաճաշ`միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ`կաղամբ, կարմիր լոբով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ`կաթնաշոռով գաթա, հաց, կեմպոտ

28.02 Ուրբաթ

Նախաճաշ`միրգ, կակաո, թխվածքաբլիթ, պանիր, հաց

Ճաշ`գազար, մսով բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ`մակարոնով փլավ, մածուն, հաց

Posted in Հեքիաթներ, բանաստեղծություններ, Թատրոն, Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր

Հովհաննես Թումանյանի հեքիաթները մեծ դեր ունեն 2-4 տարեկան երեխաների կրթության և զարգացման մեջ։ Նրա հեքիաթներն ունեն պարզ, բայց Շարունակել կարդալ “Թումանյանական օրեր”

Posted in Նախագծեր

Տյառնընդառաջի ծես

Նախագծի անվանումը՝ «Տյառնընդառաջի ծես»

Անցկացման ամսաթիվը՝ Փետրվարի 13

Ժամը` 11:30

Անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան սեբաստացիներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ,

Ծրագրում՝

Սաների հետ նախօրոք խմբերում պատրաստում ենք հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ,  ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր`  խարույկը նետելու համար: Խարույկի մեջ այրելու համար նախօրոք կպատրաստենք ծիսական նարոտ՝ փայտ վրան փաթափված կարմիր և սպիտակ թել: Խարույկը վառվելու է  քոլեջի ներքին բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը(նարոտը) կգցի կրակի մեջ: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում քոլեջի սաները  ծնողներին, հյուրերին ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:

Երգերի ցանկ՝ 

Ծիսական խաղեր՝

Ամփոփումը տես` այստեղ։