Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Բարեկենդանը նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահք օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Այս ամսվա ընթացքում կատսրեցինք շատ գործունեություններ և իհարկե նշեցինք բուն բարեկենդանը։ Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”

Posted in Վերապատրաստումներ

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների վերապատրաստում(օր առաջին)

Մարտի 24-28 կրթահամալիրում կրկին ընթանում են նախադպրոցական հաստատություններում աշխատող կամ աշխատել ցանկացող դաստիարակների վերապատրաստումներ։

Օրը շատ արևոտ էր, ինչն ավելի էր ոգևորում մեզ։ Մինչ մեր հյուրերը կմիանան մեզ, մենք գիպսե ծաղիկներ պատրաստեցինք, պարզվեց, որ մեր ծաղիկները հիանալի կավիճներ են`

Խմբում հյուրընկալեցինք ընկեր Դիանայի և ընկեր Ոսկիին, 2-4 տարեկան սաները շատ հավանեցին մեր նոր ընկերներին,  ովքեր մեզ հյուր էին եկել Ստեփանավանից։ Միասին նախապատրաստվեցինք և կազմակերպեցինք ճաշը, ընթացքում զրուցեցինք մեր հյուրերի հետ, պատասխանեցինք հետաքրքրող հարցերին։ Ճաշից հետո մի փոքր զբոսանքն և ահա պատրաստ ենք անուշ քնի։

Վերապատրաստողների հետ մեր հանդիպումը շարունակեցինք «Նռանե»-ի սեմինարին։

Posted in Հարթակում ծնողն է, Նախագծեր

Իմ հեքիաթասաց մայրիկը

Նախագծի անվանումը` «Իմ հեքիաթասաց մայրիկը»

Անցկացման վայրը` Քոլեջ-պարտեզ

Անցկացման ժամանակահատվածը` մարտի 26, ժամը 11:00-11:30

Մասնակիցներ` 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, Սեբաստացի մայրիկ

Պատասխանատուներ` Էմմա Տերտերյան, Սաթեն Գևորգյան, Բելլա Աբրահամյան

Նախագծի նկարագրություն`Հեքիաթի ընթերցման, քննարկման նաև հորինման ընթացքում սանի մոտ զարգանում է ստեղծագործ միտքը և կյանքի համար անհրաժեշտ վառ երևակայությունը։ Սեբաստացի Արտյոմի և Դանիելի մայրիկի հետ կմիանանք ընթերցանության ֆլեշմոբին Էրիկ Կարլիի «Շատ սոված թրթուրը» հեքիաթով։

Ամփոփումն` այստեղ։