Posted in Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք, Փաթեթներ

Հարթակում հեքիաթասաց մայրիկներին են

Մայիսյան հավաքի շրջանակներում համագործակցենք սեբաստացի մայրիկների հետ։ «Իմ հեքիաթասաց մայրիկը» թերևս մեր սաների Շարունակել կարդալ “Հարթակում հեքիաթասաց մայրիկներին են”

Posted in Հաշվետվություն

Թատրոնը որպես կամուրջ` խմբից դեպի ընտանիք

Բոլոր նախագծերն էլ ստացված և սիրված են, սակայն առանձնացրել ենք մեր սաների և ծնողների կողմից առավել սիրված թատրոնի և հեքիաթի հետ կապված նախագծերը։ Շարունակել կարդալ “Թատրոնը որպես կամուրջ` խմբից դեպի ընտանիք”

Posted in Նախագծեր

Բաց հավաք ներկայացում

Բաց հավաք-ներկայացում

2024-2025 ուս տարվա ամփոփում

Օրը`  հունիսի 5
Ժամը` 14:00
Վայրը` Քոլեջ, Վերնատուն
Համակարգող` դաստիարակների լաբորատորիա
Պատասխանատուներ` Էմմա Տերտերյան, Անի Մարտիրոսյան, Սեդա Գևորգյան, Լիանա Գևորգյան, Էլյա Գրիգորյան, Անահիտ Գրիգորյան

Ծրագրում`

2024-2025 ուսումնական տարվա սյունակաշարի ներկայացում

1. 2-4 տարեկաններ-Էմմա Տերտերյան և ընկերներ

Հաջողված նախագիծը`

Թատրոնը որպես կամուրջ՝ խմբից դեպի ընտանիք։

Սահիկաշար

2. 2-4 տարեկաններ- Անի Մարտիրոսյան և ընկերներ

Հաջողված նախագծեր

3. 2-4 տարեկաններ- Սեդա Գևորգյան և ընկերներ

Սահիկաշար

4. 2-4 տարեկաններ Լիանա Գրիգորյան

Սահիկաշար

5. 5 տարեկաներ- Անահիտ Գրիգորյան և ընկերներ

Հաջողված նախագիծը՝ «Ամսիկ» ստուգատեսի կազմակերպման նոր մոտեցու

6. 5 տարեկաններ- Էլյա Գրիգորյան և ընկերներ

Հաջողված նախագծեր`

 Ծննդյան ծես
Ընթերցանության անկյուն

Հյուրասիրություն` սուրճ, թեյ, թխվածք, միրգ

Posted in Հարթակում ծնողն է, Մայիսյան հավաք

Հեքիաթն է կրկին կանչում

Մեզ մոտ կրկին հեքիաթի օր էր այսօր և կրկին հյուրընկալել էինք մեր սեբաստացի Աննա մայրիկին։ Աննան դեռ ավագ որդու պարտեզ հաճախելու տարիներին էր հաճույքով մասնակցում մեր Շարունակել կարդալ “Հեքիաթն է կրկին կանչում”

Posted in Մարզական, ռոդարիական, բակային խաղեր

Մարզական օրեր

Ամսվա ընթացքում, մեջ առօրյայում, մարզական խաղերը իրենց ուրույն և կարևոր տեղն ունեն։ Մանկապարտեզում կազմակերպվող մարզական խաղերը կարևոր նշանակություն ունեն, քանի որ նպաստում են ֆիզիկական Շարունակել կարդալ “Մարզական օրեր”

Posted in Մայիսյան հավաք, Ազգային պարեր

Կռնկավե

Մայիսյան ստեղծարար հավայքի շրջանակներում  համագործակցում ենք  դաստիարակների «Նռանե» համույթի և Լաերտ Գրիգորյանի հետ։ Ըստ նախագծի քոլեջի նախակրթարանի սաներին ծանոթացրեցինք «Կռնկավե» խաղ-պարի հետ։

Նախկինում այս պարը հաճախ կատարվել է բերքահավաքի տոնակատարությունների, հարսանիքների և այլ ուրախալի միջոցառումների ժամանակ: Ըստ մի վարկածի այս խաղ պարը նմանակում է մայր կռունկին, ով ցանկացած վտանգի դեպքում իր թևերի հովանու տակ է առնում իր ձագուկների։ Ըստ մեկ այլ վարկածի «Կռնկավե»-ն հայկական հնագույն պարերից է, որը կապված է գինեգործության և խաղողագործության հետ: Այն իր անունը ստացել է պարողների կռնկելու շարժումներից, որոնք խորհրդանշում են խաղողի ճյուղերի ծանրությունից կռանալը կամ խաղողահավաքի աշխատանքը:

Ձեզ ենք ներկայացնում քոլեջի սաների առաջին փորձը`

Կռնկավեն այնքան սիրվեց մեր բոլորի կողմից, որ մեզ միացան նաև մեր մայրիկները։