Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Աշնանային պարտեզ 2025

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների աշխատակարգ

Սաների ընդունելությունը

Աշնանային լողավազան-լողափի խնամք  

  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Աշնանային լողափ
  • 12:30-13։00-Ճաշ
  • 13:00-13:30 — Զբոսանք
  • 13:30-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ): Քնից առաջ սաները դուրս են գալիս կարճ զբոսանքի: Զբոսանքի ընթացքում նրանք շնչում են մաքուր օդ, նայում են շրջապատի բնությանը, և հանգստանում:
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00-Ազատ գործունեություն, աշնանային լող, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա` կաշխատենք մկրատով, կկատարենք ապլիկացիա, կպատրաստենք ինքնաշեն խաղեր
  • Այլընտրանքային նկարչություն` կնկարենք ավանդական և ոչ ավանդական մեթոդներով
  • Երգեր՝ «Արև, արև», «Փայտե ձիուկ», «5 էծ ունեմ»
  •  Սեպտեմբեր ամսվա հեքիաթ-բանաստեղծություն
  • Աղայանական շարք՝
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ` «մամի, մամի», աքլորակռիվ, պարան քաշոցի
  • Բակային խաղեր` բռնոցի, անում հեշտոցի, պահմտոցի…
  • Լողափնյա մարզական խաղեր` մարզական, ռիթմիկ, էստաֆետային խաղեր, գնդակախաղեր

Օրացույց 2025-2026

Գործունեություններն ըստ շաբաթների

Սեպտեմբերի 1-5՝ գիտելիքի օրը՝ քոլեջում, երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, կնշենք սեբաստացի Անահիտի ծննդյան ծեսը, զբոսանք, լող, մարզական խաղեր

Սեպտեմբեր 8-12՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, կկատարենք տեխնոլոգիական աշխատանք, նկարչություն, զբոսանք, լող, մարզական խաղեր

Սեպտեմբերի 15-19՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, սովորում ենք աշխատել մկրատներով, ռիթմիկ, մարզական խաղ, բակային խաղեր, կառուցողական խաղեր, կպատրաստենք ինքնաշեն տիկնիկներ անձեռոցիկների ստվարաթղթե գլանակներով։

Սեպտեմբերի 22-30՝ երաժշտական պարապմունք՝ շաբաթական երկու անգամ, բակային, ազատ խաղեր, տեխնոլոգիական աշխատանք, էստաֆետային խաղեր, կպատրաստենք ինքնաշեն խաղալիք՝ հեռադիտակ, անձեռոցիկի ստվարաթղթե գլանակով։

Օգտագործվող ռեսուրսներ՝

Posted in Նախագծեր

Էս էն սրճարանն է…

Անվանումը` «էս էն սրճարանն է.. »

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, 5 տարեկանների, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

Անցկացման վայրը` քոլեջ-պարտեզ

Անցկացման օրը և ժամը` սեպտեմբերի 8, 11։00 Շարունակել կարդալ “Էս էն սրճարանն է…”

Posted in Նախագծեր, Ողջույն պարտեզ

Գիտելիքի օրը քոլեջում

Նախագծի անվանումը` «Գիտելիքի օրը քոլեջում»

Անցկացման օրը` սեպտեմբերի 2

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակների, երաժշտության մասնագետ, ծնողներ

Ծրագրում՝
Ուսումնական տարվա մեկնարկը կդառնա հիշարժան և ուրախ տոն։ Օրը կմեկնարկի հատուկ ձևավորված լուսանկարահանման անկյունում՝ թեմատիկ դեկորներով։ Սաները հնարավորություն կունենան լուսանկարվել իրենց դաստիարակների, ծնողների ու ընկերների հետ։

Այնուհետև յուրաքանչյուր սան կստանա մեր կողմից պատրաստած անակնկալ նվերը՝ զվարճալի փչովի թևնոց։

Կունենանք հետաքրքիր գործունեություն։ Գործունեությունը կլինի խոհարարական։ Նախապես պատրաստված պոնչիկները ըստ ցանկության կձևավորենո և կհամտեսենք (անհրաժեշտ կլինի հալվող շոկոլադ, սննդային ներկեր, գունավոր կոնֆետներ)։

Օրվա երկրորդ հատվածում բոլոր խմբերով կհավաքվենք մանկապարտեզի ներքին բակում, միմյանց կողջունենք, միմյանց կմաղթենք հաջող, հագեցած և ուրախ ուսումնական տարի և օրը կեզրափակենք ջրային խաղերով` լողավազանում։

Ընթացքը կլուսաբանվի սոցիալական հարթակներում, բլոգում և կրթահամալիրի ենթակակայքում։

Posted in Դաստիարակի ինքնակրթություն

Ամառային ընթերցարան

Արձակուրդները հիանալի ժամանակ են սիրել զբաղմունքի նվիրվելու համար։ Իսկ իմ սիրելի զբաղմունքը, բազմիցս եմ նշել, սա ընթերցանությունն է։ Կարդում եմ եմ ամեն ինչ` ըստ տրամադրության։ Նշեմ թե այս ամառվա ընթացքում ինչ գրքեր եմ ընթերցել և ընթերցում, կգրեմ նաև թե տարվա սկզբից ինչ գրքեր եմ ընթերցել, եթե իհարկե հիշեմ բոլորը🤣։ Շարունակել կարդալ “Ամառային ընթերցարան”

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 15.07-31.07

15.07 Երեքշաբթի

Նախաճաշ- միրգ, վարսակով շիլա, մրգահյութ, հաց

Ճաշ-վարունգ, լոլիկ, խաշած միս, կարտոֆիլի պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ-թանապուր, խաշած կրծքամիս, հաց

16.07 Չորեքշաբթի

Նախաճաշ- միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ-վարունգ, պղպեղ, կրծքամսով, բանջարեղենով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-բիսկվիթ, մածուն, խնձոր, հաց

17.07 Հինգշաբթի

Նախաճաշ-միրգ, հնդկաձավարով շիլա, կ. պղպեղ, հաց

Ճաշ- վարունգ, մսով, ոսպով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-մակարոնով փլավ, լոլիկ, մածուն, հաց

18.07 Ուրբաթ

Նախաճաշ-նիրգ, կաթնաշոռով գաթա, մրգահյութ, հաց

Ճաշ-ցարոընգ, լոլիկ, մսով, վերմիշելով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ- բրնձով փլավ, հաց, կա. պղպեղ

21.07 Երկուշաբթի

Նախաճաշ- միրգ, վարսակի փաթիլներով շիլա, կարագ, հաց, թխվածքաբլիթ

Ճաշ-վարունգ, պղպեղ,  կրծքամսով, բրնձով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-հնդկաձավարով փլավ, վարունգ, հաց, մածուն

22.07 Երեքշաբթի

Նախաճաշ-միրգ, ձվածեղ, պանիր, կոմպոտ, հաց

Ճաշ-վարունգ, գազար, մսով, ոլոռով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-մածուն, բիսկվիթ, վարունգ, հաց

23.07 Չորեքշաբթի

Նախաճաշ-միրգ, թխ. զեբր, մրգահյութ, հաց

Ճաշ-վարունգ, կաղամբ, կրծքամսով,  վերմիշելով ապուր, պանիր, հաց

Ետճաշիկ-կարտոֆիլի խյուս, կա. պղպեղ, հաց

24.07 Հինգշաբթի

Նախաճաշ-նիրգ, հնդկաձավարով շիլա, կարմիր պղպեղ, հաց

Ճաշ-վարունգ, մսով բորշչ, հաց, պանիր

Ետճաշիկ-մածոըն, լոլիկ, մակարոնով փլավ, հաց

25.07 Ուրբաթ

Նախաճաշ-միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ-կաղամբ, վարունգ, կրծքամսով, կարտոֆիլով ապուր, հաց

Ետճաշիկ-մածուն, խաչապուրի, կա. պղպեղ, հաց

28.07 Երկուշաբթի

Նախաճաշ-միրգ, ձու, կարագ, կա. պղպեղ, հաց

Ճաշ-վարունգ, կրծքամսով, բրնձով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-մածուն, լոլիկ, հնդկաձավարով փլավ, հաց

29.07 Երեքշաբթի

Նախաճաշ-միրգ, վարսակով շիլա, մրգահյութ, հաց

Ճաշ-վարունգ, լոլիկ, խաշած միս, կարտոֆիլի պյուրե, հաց, պանիր

Ետճաշիկ-թանապուր, խաշած, կրծքամիս, հաց

30.07 Չորեքշաբթի

Նախաճաշ-միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց

Ճաշ- վարունգ, պղպեղ, կրծքամսով, բանջարեղենով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-բիսկվիթ, մածուն, խնձոր, հաց

31.07 Հինգշաբթի

Նախաճաշ-միրգ, հնդկաձավարով շիլա, պղպեղ, հաց

Ճաշ-վարունգ, մսով, ոսպով ապուր, հաց, պանիր

Ետճաշիկ-մակարոնով փլավ, լոլիկ, մածուն, հաց

Design a site like this with WordPress.com
Get started