Posted in Նախագծեր, Աշնանային բաց հավաք 2025

Աշնանային ստեղծագործական 20-րդ բաց հավաք

Նախագծի անվանումը`Աշնանային ստեղծագործական 20-րդ բաց հավաք

Տևողությունը` հոկտեմբերի 1-24

Մասնակիցներ` 2-4 տարեկան սեբաստացիներ, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

Անցկացման վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ-պարտեզ, ուսումնական ագարակ, ընտանեկան միջավայր

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալի

Հավաքի ծրագիր

Ծանոթացե՛ք նաև հավաքի՝

Հեղինակային մանկավարժության ամենամյա աշնանային ստեղծագործական 20-րդ հավաքի շրջանակներում քոլեջ պարտեզի 2-4 տարեկանների մեր խումբը հանդես կգա հետևյալ նախագծերով`

Նախագիծը շուրջտարյա է, բազմաբովանդակ։ Նախագիծն իր մեջ ներառում է համագործակցություն կարի արհեստանոցի, տեխնոլոգի և ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագծի արդյունքում կհամալրվի մեր թատերական անկյունը։

Սաներին և հայրիկներին(պապիկ, հորեղբայր, ավագ եղբայր,) տրվում է առաջադրանք՝ պատրաստել միասին մի փոքրիկ խաղ կամ խաղալիք տարբեր նյութերից (օրինակ՝ փայտ, թուղթ, պլաստիկ շշեր, կտորներ, գդալներ, զսպանակներ, բնական նյութեր և այլն)։ Նախագծի ամփոփումը կազմակերպվում է «Խաղերի, խաղալիքների ցուցահանդես» ձևաչափով։ Յուրաքանչյուր սան իր հայրիկի հետ  կներկայացնեն  իրենց պատրաստած խաղը՝ պատմելով ինչից է պատրաստված, ինչպես են խաղում և այլն։ Խաղերը կմնան  խմբում և կդառնան սաների խաղադարանի անբաժան մաս։

  • Համագործակցություն քոլեջի տեխնոլոգի հետ

Համագործակցելով տեխնոլոգի հետ` կստեղծենք հեքիաթային հերոսների կերպարներ, որոնք կդառնան մեր թատերական անկյունի նոր բնակիչները։

Կպատրաստենք անհատական թաղարներ և կտնկենք սենյակային բույսեր, որոնք էլ կդառնան խորհրդանշական նվերներ ծննդյան ծեսերի ժամանակ։

Կայցելենք ուսումնական Ագարակ, կծանոթանա, կերակրենք կենդանիներին, կմասնակցենք իրական լավաշթխիկի ծեսին։

Posted in Նախագծեր

Ծաղկացան

Նախագծի անվանումը` «Ծաղկացան»

Անցկացման ժամանակահատվածը` շուրջտարյա

Մեկնարկը` «Աշնանային ստեղծարար 20-րդ հավաք»

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Համագործակցություն` «Ջերմոց-լաբորատորիա», ծնողներ

Խնդիրներ և նպատակներ`

  • Սաների մոտ ձևավորել սերը բնության և բույսերի նկատմամբ
  • Զարգացնել հոգատարության, պատասխանատվության և համբերության հատկությունները
  • Նպաստել ստեղծագործական և գեղագիտական ճաշակի ձևավորմանը
  • Ամրապնդել ծնող-պարտեզ կապը
  • Խմբասենյակում կանաչ անկյուն ստեղծել

Նախագծի նկարագրությունը և ընթացքը`

1. Թաղարների պատրաստում` յուրաքանչյուր սանի համար կպատրաստենք անհատական թաղար

2. Բույսերի ընտրություն` ջերմոց-լաբորատորիայի հետ համագործակցելով` կընտրենք տարբեր սենյակային բույսեր

3. Տնկում` սաները դաստիարակների և ծնողների օգնությամբ կտեղադրեն բույսերը թաղարների մեջ

4. Խնամք և դիտարկումներ` սաները կսովորեն ջրել, մաքրել և հետևել բույսերի աճին

5. Կանաչ անկյունի ստեղծում` խմբասենյակում տեղ կհատկացնենք  մեր թաղարներին, որտեղ սաները կհետևեն իրենց տնկած բույսերի աճին

6. Յուրաքանչյուր սան իր ծննդյան ծեսին կստանա իր  խնամած բույսը՝ որպես խորհրդանշական նվեր

Ամփոփումն ստորև ըստ ամիսների՝

Posted in Տարեդարձ է այսօր

Արամի ծննդյան ծեսը

Այսօր նշեցինք Արամի ծննդյան ծեսը։ Քանի որ Արամը Սարդ-մարդու մեծ երկրպագուն է` ծեսը կառուցեցինք այդ հերոսի հիման վրա։ Արամը դարձավ իր սիրած հերոսը և բոլոր հնարավոր Շարունակել կարդալ “Արամի ծննդյան ծեսը”

Posted in Նախագծեր

Թատրոնը մեր առօրյայում

Նախագծի անվանումը`«Թատրոնը մեր առօրյայում»

Անցկացման ժամանակահատվածը` շուրջտարյա

Մեկնարկը` «Աշնանային ստեղծարար 20-րդ հավաք»

Մասնակիցներ`2–4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ

Համագործակցություն`Կարի արհեստանոց, հեքիաթասաց ծնողներ, նկարչական հմտություններով օժտված ընտանիքի անդամներ

Խնդիրներ և նպատակներ`

  • Ստեղծել պայմաններ սաների ստեղծագործական երևակայության և արտահայտչականության զարգացման համար թատերական գործունեության միջոցով
  • Դեռ վաղ տարիքից սերմանել ազգային և մշակութային արժեքներ հանդեպ հատուկ վերաբերմունք
  • Նպաստել սաների ինտելեկտուալ և անձնային որակների ձևավորմանը
  • Ամրապնդել ծնող-մանկապարտեզ կապը

Նախագծի նկարագրությունը և ընթացքը

1. Հեքիաթների ընտրություն – Դաստիարակների և ծնողների համատեղ քննարկման արդյունքում կընտրենք մի քանի հեքիաթներ

2. Կերպարների ստեղծում – Նկարչական ունակություններ ունեցող ծնողների աջակցությամբ կպատրաստվեն հերոսների էսքիզները

3. Տիկնիկների պատրաստում – Էսքիզների հիման վրա ֆետրից ու այլ կտորներից կստեղծենք կերպարներ

5. Թատերական ներկայացումներ – Հեքիաթասաց ծնողների և դաստիարակների մասնակցությամբ սաները կդիտեն ու կխաղան ինտերակտիվ ներկայացումներ

Նախագծի ընթացքը և արդյունքները կներկայացվեն դաստիարակների բլոգներում, ենթակայքում և սոցիալական ցանցերում՝ լուսանկարների, տեսանյութերի ու պատումների տեսքով։

Ամփոփումն` այստեղ։