Posted in Նախագծեր, Թումանյանական օրեր

Թումանյանի հերոսները

Նախագծի անվանումը՝

«Թումանյանի հերոսները».

Դիմակների, կերպարների պատրաստում ընտանեկան պարտեզի հետ համագործակցությամբ

Նախագծի նպատակն ու խնդիրները՝

Նպատակ – Թումանյանական օրերի շրջանակում սաների և ծնողների համատեղ ստեղծագործ գործունեության կազմակերպում՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարների միջոցով: 

Խնդիրներ՝

  • Զարգացնել սաների ստեղծագործական մտածողությունը և ձեռքերի մանր մոտորիկան
  • Ամրապնդել երեխա–ընտանիք–պարտեզ համագործակցությունը
  • Ծանոթացնել Թումանյանի հեքիաթների կերպարներին խաղի միջոցով

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, ընտանիքի անդաներ, դաստիարակներ

Տևողությունը՝ փետրվար

Անհրաժեշտ նյութեր՝

  • թուղթ, ստվարաթուղթ դիմակների համար
  • գուաշ, ջրաներկ
  • վրձիններ, սպունգեր
  • գունավոր թուղթ, կտոր, թել, փետուրներ
  • մկրատ, սոսինձ
  • ռետին կամ ժապավեն(դիմակը կրելու համար)

Նախագծի ընթացքը՝ երեխաները ծնողների հետ ընտրում են հեքիաթը և կերպարը, որի դիմակը պատրաստելու են, պատրաստում և ձևավորում են դիմակները, պատրաստված դիմակներով պարտեզում կազմակերպում ենք փոքրիկ խաղ-բեմադրություն։

Ակնկալվող արդյունքներ՝

  • Ճանաճում ենք Թումանյանի հեքիաթների հերոսներին
  • Զարգացնում ենք ստեղծագործական միտքը
  • Ամրապնդվում է ընտանիքի մասնակցությունը կրթական գործընթացին

Ամփոփումն՝ այստեղ։