Նախագծի անվանումը՝
«Թումանյանի հերոսները».
Դիմակների, կերպարների պատրաստում ընտանեկան պարտեզի հետ համագործակցությամբ
Նախագծի նպատակն ու խնդիրները՝
Նպատակ – Թումանյանական օրերի շրջանակում սաների և ծնողների համատեղ ստեղծագործ գործունեության կազմակերպում՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարների միջոցով:
Խնդիրներ՝
- Զարգացնել սաների ստեղծագործական մտածողությունը և ձեռքերի մանր մոտորիկան
- Ամրապնդել երեխա–ընտանիք–պարտեզ համագործակցությունը
- Ծանոթացնել Թումանյանի հեքիաթների կերպարներին խաղի միջոցով
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, ընտանիքի անդաներ, դաստիարակներ
Տևողությունը՝ փետրվար
Անհրաժեշտ նյութեր՝
- թուղթ, ստվարաթուղթ դիմակների համար
- գուաշ, ջրաներկ
- վրձիններ, սպունգեր
- գունավոր թուղթ, կտոր, թել, փետուրներ
- մկրատ, սոսինձ
- ռետին կամ ժապավեն(դիմակը կրելու համար)
Նախագծի ընթացքը՝ երեխաները ծնողների հետ ընտրում են հեքիաթը և կերպարը, որի դիմակը պատրաստելու են, պատրաստում և ձևավորում են դիմակները, պատրաստված դիմակներով պարտեզում կազմակերպում ենք փոքրիկ խաղ-բեմադրություն։
Ակնկալվող արդյունքներ՝
- Ճանաճում ենք Թումանյանի հեքիաթների հերոսներին
- Զարգացնում ենք ստեղծագործական միտքը
- Ամրապնդվում է ընտանիքի մասնակցությունը կրթական գործընթացին
Ամփոփումն՝ այստեղ։