Posted in Փաթեթներ

Փետրվար ամսվա աշխատանքային նախագծերի փաթեթ՝ ըստ դպրոցների

Արևելյան դպրոց-պարտեզ՝

Արևմտյան դպրոց-պարտեզ՝

Հյուսիսային դպրոց-պարտեզ՝

Հարավային դպրոց-պարտեզ՝

Քոլեջ`

Posted in Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ, սեմինարներ

Ձմեռային պարտեզ 2026
Ձմեռային պարտեզի օրացույց

Փետրվար  ամսվա  աշխատակարգ

Առավոտյան ընդունելություն և աշխատակարգ
Ժամանակահատված՝ 08:45 — 09:30
Սաների ուսումնական գործունեությունը սկսվում է հենց տնից դեպի նախակրթարան ճանապարհից: Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր, գործունեություններ, սեմինարներ”

Posted in Без рубрики

Բարեկենդանի ծես

Նախագծի անվանումը՝ «Բարեկենդանի ծես»(ամբողջական մշակումը՝ լաբորատորիայի բլոգից)

Անցկացման ամսաթիվը՝

Ժամը` 11:00-12:00

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ, հյուրեր Շարունակել կարդալ “Բարեկենդանի ծես”

Posted in Նախագծեր

Թումանյանական օրեր

Նախագծի անվանումը` «Թումանյանական օրեր»

Իրականացման ժամկետը՝ Փետրվարի 2-20
Վայրը՝ խմբասենյակ, բակ, այգի, թատրոն
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր։

«Թումանյանական օրեր» ստուգատեսը Հովհաննես Թումանյանի մասին, նրա ստեղծագործությունները յուրացնող, ուսումնասիրող, ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա փետրվար ամսին։ Շարունակել կարդալ “Թումանյանական օրեր”

Posted in Նախագծեր

Տյառնընդառաջի ծես

Նախագծի անվանումը՝ «Տյառնընդառաջի ծես»(Ամբողջական մշակումը՝ լաբորատորիայի բլոգից)

Անցկացման ամսաթիվը՝ Փետրվարի 13

Ժամը` 11:00-12։00

Անցկացման վայրը՝ քոլեջ-պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկան սեբաստացիներ, դաստիարակներ, երաժշտության մասնագետ, ծնողներ

Նպատակ՝

Ազգային, ծիսական մշակույթի փոխանցում և  յուրացում խաղի, տեխնոլոգիայի, խոհանոցային գործունեության միջոցով։

Խնդիրներ՝

  • Զարգացնել սաների խոշոր և մանր մոտորիկան
  • Հարստացնել բառապաաշրը
  • Խրախուսել ընտանեկան ներգրավվածությունը ուսումնական գործընթացում

Ծրագրում՝

Սաների հետ նախօրոք խմբերում կպատրաստենք հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ,  ընկուզեղեն: Թղթերի վրա կնկարենք «չար» բառեր`  խարույկը նետելու համար: Խարույկը վառվելու է  քոլեջի ներքին բակի տարածքում: Յուրաքանչյուր մասնակից իր նկարած չարաճճիությունը կգցի կրակի մեջ։ Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում քոլեջի սաները  ծնողներին, հյուրերին ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն): Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:

Երգերի ցանկ՝ 

Ծիսական խաղեր՝

Ամփոփումը տես` այստեղ։

Posted in Վերապատրաստումներ

Մեկ օր վերապատրաստվող դաստիարակների հետ

Այսօր մենք հյուրեր ունեինք։ Մեզ հյուր էին եկել քոլեջի ուսանող-դաստիարակները։ Ընկեր Քրիստինան, ընկեր Մարին և ընհեր Արփին մասմակցեցին մեր գործունեությանը։ Միասին հեքիաք ընթերցեցինք, այնուհետև նկարեցինք այդ հեքիաթի հերոսներին։ Միասին ճաշեցինք և հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին։

Posted in Սեմինար-պարապմունքներ

Հունվար ամսվա սեմինարներ

Հունվար ամսին ազգագրական փառատոնի շրջանակներում մասնակցել եմ ergir.am կայքի հիմնադիր, «Արի Պարի» նախաձեռնության հիմնադիր-պարուսույց Համազասպ Ասլանյանի հետ սեմինարին։
Թեման՝ Ազգային պարեր

Հանդիպել ենք «ԱՓ ԱՓԻ» խմբի հիմնադիր Տիգրան Մկրտչյանի հետ։

Հանդիպեցինք «Նաղաշ» խմբի սոպրանո, Կոմիտասի թանգարան-ինստիսուտի երգուսուցման բաժնի ղեկավար Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան
Թեման՝ Թռնոցիներ

«Նռանե» համույթով մասնակցեցի «Շքեղ փառաց ասպարեզ» ուրբաթ-համերգին։

Ստացա «Ձմեռ պապ» մրցանակ։

«Նռանե»՝ ամփոփում։