Posted in Օրացույց

Նախակրթարանի օրացույց 2022-2023

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2022-2023թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
  Շարունակել կարդալ “Նախակրթարանի օրացույց 2022-2023”

Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություններ, նախագծեր, սեմինարներ

Նախակրթարանի օրացույց 

Աշնանայն պարտեզ` Սեպտեմբեր

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ջրային, լողափնա խաղեր

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում:   Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:

  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Աշնանային  պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն, աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • 16:0016:45— Զբոսանա մաքուր օդում, ազատ գործունեություն, տուն ճանապարհում:

Սեպտեմբեր ամսվա օրացույց՝

  • Աշնանային պարտեզ՝ բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբեր ՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 12-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 12-30`  «Կոմիտասյան օրեր»
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ»
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»
  • Սեպտեմբերի 1-30՝ Նախագիծ՝ «Busy board»  Կստեղծենք մեր ինքնաշեն խաղալիքների անկյունը
  • Սեպտեմբեր՝ «Ծաղկացան»

Գործունեություններն ըստ օրերի՝

Սեպտեմբերի 1-9՝  գիտելիքի օրը քոլեջում, երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, մանր մոտորիկան զարգացնող խաղ պլաստիլինով, կպատրաստենք անհատական ծաղկանկարներ, բակային խաղեր, զբոսանք, լող

Սեպտեմբերի 12-16՝ երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, կպատրաստենք համեղ մրգային թխվածք, ռիթմիկ, մարզական խաղ, բակային խաղեր, զբոսանք, տերևների և արևի բնական լույսով կկատարենք                    ստվերանկարչություն,

Սեպտեմբերի 19-23՝ երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, սննդային սոդայով և կարտոֆիլի օսլայով կպատրաստենք ծեփամածիկ, կթխենք ջեռոցում, իսկ հաջորդ օրը կձևավորենք ստացված հուշանվերները, կպատրաստենք և կխաղանք ուղեղի կիսագնդերը միաժամանակ աշխատեցնող խաղ։

Սեպտեմբեերի 26-30՝ երաժշտական պարապմունք շաբաթը երկու անգամ, աշխատում ենք մկրատներով,  կպատրաստենք ինքնաշեն խաղ՝ «ճոճվող մարդուկ», սովորում ենք նկարել ստվարաթղթի և կպչուն ժապաավենի միջոցով, այցելություն ուսումնական ագարակ։ Նախագիծը` Գայանե Արզումանյանի

Բանաստեղծություններ(սեպտեմբեր)

Սեմինարներ՝

Էմմա Տերտերյան՝ պար

Սոնա Ավետիսյան՝ բլոգավարություն