Posted in Սեբաստացու օրեր

Ծնողի պատում

     Բարև ձեզ, ես Իրինա Սարգսյանն եմ։ Տղաս Արարատ Զարգարյանն է, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոցի երկրորդ դասարանում: Ես հաճախել և սովորել եմ սովետական վարք ու բարքերով պարտեզում և դրոցում, որտեղ ուսուցիչն ու աշակերտը տարբեր հարթակների վրա էին դրվում, տարբերում էին գերազանցիկ և ծույլիկ, անգիր էին անում բոլոր առարկաները՝ ուսուցիչներին գոհացնելու համար,իսկ եթե պատրաստ չէիր լինում դասին,այնքան նախատինքներ էիր ստիպված լսել բոլորի ներկայությամբ,որ մի քանի օր ուշքի չէիր գալիս: Տղաս բնույթով ակտիվ ու անհնազանդ է, և մենք ստիված էինք մի քանի պարտեզներ փոխել,քանի որ նա չէր հարմարվում ոչ մի տեղ: Երբ դպրոց գնալու ժամանակը եկավ,շատ բարդ ու դժվարին կացության մեջ էինք:Ես վստահ էի,որ դպրոց գնալու ենք նորից լացով,հիստերիայով, իսկ դասերի մասին էլ խոսք չկա….Սկսեցինք փնտրել այնպիսի կրթօջախ,ուր մեր որդին կցանկանար և հաճույքով կգնար,և բացահայտեցինք մեզ համար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Այստեղ աշակերտներին ոչ միայն կրթություն են տալիս, այլ դարձնում են մարդասեր, կենդանասեր, բնասեր,երաժշտասեր,սեր են սերմանում դեպի մեր ժողովրդականն ու ավանդականը՝ ծանոթացնում են մեր ավանդական ծեսերին ու խոհանոցին,սերմանում են բարություն երեխաների մեջ, մի խոսքով՝ դաստիարակում և մեծացնում են ՄԱՐԴ,և այդ դժվարին գործը չեն թողնում միայն ծնողի վրա, ամեն հարցում կա ծնող-երեխա-դպրոց կապը: Արդեն մի քանի ամիս է` աղջիկս էլ հաճախում է նույն կրթահամալիրի մանկապարտեզ։ Հաճախում է հաճույքով, սիրով ու մեծ ոգևորությամբ։ Եթե հիվանդ է և ստիպված պիտի պահենք տանը, անընդհատ պարտեզի մասին է խոսում և ուզում է օր առաջ գնալ։ Այստեղ ուսուցումը խաղային է, և երեխաներն իրենք էլ չեն զգում, թե որքան շատ բան են սովորում խաղերի միջոցով։ Ինձ համար շատ կարևոր դրական կողմերից մեկն է նաև երեխայի ինքնուրույնության զարգացման ապահովումը։

Հեղինակ՝

Ես Էմմա Տերտերյանն եմ: Ծնվել եմ Երևանում 1984թ-ին: Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s